Ալիեւը ցանկանում է դատի տալ Արցախում գործող արտասահմանյան ընկերություններին

Ադրբեջանն արդեն դատական ​​գործընթացներ է սկսել Արցախում ոսկու հանքավայրեր մշակած ընկերությունների դեմ: Այս մասին նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է Արցախի օկուպացված շրջաններ, Քաշաթաղ եւ Քարվաճառ կատարած այցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Դատական ​​գործընթացներն արդեն սկսվել են: Մենք սկիզբ տվեցինք դրան, հրավիրեցինք միջազգային հայտնի իրավաբանական ընկերություններ, եւ այժմ նրանք դատական ​​գործեր են պատրաստում»,- ասել է Ալիեւը:

Նա նշել է, որ արտասահմանյան ընկերությունները ոսկու հանքեր են շահագործել Քարվաճառւ Կովսականի շրջաններում եւ այլ վայրերում: «Այժմ նրանք պատասխան կտան դրա համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Նրա խոսքով` այդ ընկերություններն ունեն երկու ճանապարհ`կա՛մ փոխհատուցում վճարել, կա՛մ պատասխան տալ Միջազգային դատարանում:

Ալիևը եւ նրա կինը` Մեհրիբան Ալիեւան, այցելեցին նաեւ գրավյալ Քարվաճառ եւ Քաշաթաղ՝ մասնակցելու Մռավի լեռնաշղթայի վրա (Մուրովդագ) կառուցվելիք թունելի հիմնարկմանը: Նրանք ծանոթացան Քաշաթաղի փոքր հիդրոէլեկտրակայանում իրականացվող աշխատանքներին:

Այցի ընթացքում Ալիեւը մասնակցել է Քարվաճառ-Բերձոր ավտոճանապարհին թունելի հիմնարիմանը, ինչպես նաեւ Բերձորի միջազգային օդանավակայանում:

Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»
website by Sargssyan