Տավուշի ամենամեծ գյուղում աշխատանքները շարունակվում են (ֆոտո)

Տավուշի հյուսիս-արևելյան մասում գտնվող Կողբ գյուղը մարզի ամենամեծ բնակավայրն է: Պետական սահմանից ընդամենը 4.5 կմ հեռավորության վրա գտնվող գյուղը սահմանամերձ է և ունի հատուկ ուշադրության կարիք։ Արդեն երկու տարի Կողբում ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր են իրականացնում Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Թե՛ 2019թ.-ին, թե՛ 2020թ.-ին այդ աշխատանքներն իրականացվել են դժվարին շրջանում. նախ՝ համավարակով, այնուհետև 44-օրյա պատերազմով պայմանավորված պայմաններում։ Անկախ հանգամանքներից՝ լուծվել են գյուղի արտաքին լուսավորության և մանկապարտեզներից մեկի ջեռուցման խնդիրները:

2020թ.-ի ընթացքում, գործընկեր կազմակերպությունների ջանքերով, Կողբ գյուղի տարածքում լուսավորվել է 1850 մետր ճանապարհահատված: Տեղադրվել է 50 ԼԵԴ լուսարձակ։ Աշխատանքները չեն դադարել նաև այս տարի։ Ընթացիկ տարում նախատեսվում է տեղադրել ևս 40 ԼԵԴ լուսարձակ և լուսավորել  շուրջ 1550 մետր երկարությամբ հատված։ Այսպիսով, 2021 թ.-ի ավարտին, Վիվա-ՄՏՍ-ի  և FPWC-ի ջանքերով, Կողբում կլինի շուրջ 3400 մետր լուսավորված փողոց: Էներգախայող, ժամանակակից համակարգի գործարկումն արդյունավետ է բնապահպանական և համայնքի միջոցները տնտեսելու առումով:

Էներգախնայող հերթական համակարգի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Կողբի վարչական ղեկավար Արսեն Աղաբաբյանը,  ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը և բնակիչներ: Նրանք շրջայցով եղել են նաև բնակավայրի մանկապարտեզներից մեկում:

«Ցանկացած ծրագիր ունի իր շահառուն: Երբ գյուղերում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր ենք իրականացնում, ավելի հաճախ փորձում ենք զգալ երեխաների և երիտասարդների տրամադրությունը: Նրանք պետք է մեծանան առանց դառը հիշողությունների: Լուսավոր փողոցում քայլերը, տաք և կոկիկ միջավայրում մեծանալը պետք է լինեն ոչ թե երազանք, այլ՝ իրականություն: Եվ եթե մենք փորձենք որպես շահառու դիտարկել վաղվա սերունդը՝ կշահենք բոլորս: Երիտասարդներն են մեր ապագան: Այդ ապագան պետք է լինի վստահ, կենսուրախ և համարձակ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

70 տարի առաջ կառուցված մանկապարտեզը,երկար տարիներ ջեռուցվել է քարածխի, այնուհետև՝ փայտի վառարանների միջոցով: Ջեռուցման ոչ արդյունավետ և երեխաների անվտանգության համար ոչ ցանկալի մեթոդներն արդեն մեկ տարի փոխվել են: Այժմ հին վառարանները փոխարինվել են ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։ 2019թ.-ի ընթացքում Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, մանկապարտեզի տարածքում ամբողջովին նոր ջեռուցման համակարգ է կառուցվել և համալրվել է 30 կՎտ հզորությամբ արևային ջրատաքացուցիչներով։ Քանի որ գործընկեր կառույցները կարևորում են նաև ծրագրի բնապահպանական բաղադրիչը՝ ընտրվել է բնությանը հնարավորինս քիչ վնաս պատճառելու սկզբունքը։ Արևային ջրատաքացուցիչները հնարավորություն են տալիս ջեռուցումն ապահովելիս սպառել 40-50 տոկոսով պակաս բնական գազ:

Սահմանապահ և հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը էկոգյուղերի ցանցի ստեղծման կարևոր քայլերից է: Դա թույլ կտա այդ գյուղերը ներգրավել մի գործընթացում, որի հիմքում կայուն զարգացման չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչներն են: Ծրագրի արդյունքում էապես կկրճատվեն համայնքի բյուջետային ծախսերը, կլինեն խնայողություններ, որոնք կարող են ուղղվել այլ խնդիրների լուծմանը:

 

Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան «Հանուն բնության»․ Ադրբեջանի պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում հակահայկական մեդիաարշավ իրականացնելու համար Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը
website by Sargssyan