Հայաստանի պետական պարտքն արդեն անցնում է 9 մլրդ դոլարից. ՀՀ-ն ԱՄՀ-ից պարտք է վերցնում եւս 175 մլն դոլար

Հայաստանի պետական պարտքն արդեն հատում է 9 մլրդ դոլարի սահմանը. հունվարից հուլիս կառավարությունը ՀՀ պարտքն ավելացրել է 1 մլրդ դոլարով։

Վերջին օրերինԱզգային ժողովում, Սյունիքի ճանապարհներին տեղի ունեցած իրադարձությունների խորապատկերում ստվերվել են Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք, փորձագետների ահազանգի համաձայն, օրեցօր խորանում են։ Այս պայմաններում ուղղակի անտեսվում են կարևոր տեղեկություններ, որոնցից մեկն էլ պետական պարտքի ավելացնումն է։ Մասնավորապես՝ 2021 թվականի օգոստոսի 23-ին ուժի մեջ է մտել Հայաստանին 175 մլն դոլար վարկ տրամադրելու մասին Արժույթի միջազգային հիմնադրամի որոշումը։ Հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը 8,973 մլրդ դրամ է։ Նոր խոշոր պարտքեր վերցնելու պատճառն այն է, որ Հայաստանն ամբողջությամբ չի վերականգվել 2020 թվականի տնտեսական ճգնաժամից, և տնտեսությունն աշխուժացնելու լրացուցիչ ներարկումների կարիք ունի։

Աշխարհի բոլոր երկրներն ունեն պետական պարտք․ խնդիրը դա չէ, այլ պարտքի  արագ աճի տեմպը և արդյունավետ օգտագործումը։ Մասնավորապես՝ այս տարվա 7 ամիսների ընթացքում գործող կառավարությունը պետական պարտքը ավելացրել է 1 մլրդ դոլարով կամ 12,6 տոկոսով, այն դեպքում, երբ 2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի տնտեսության ակտիվությունը կազմել է 5,2 տոկոս, համեմատության համար նշենք, որ Վրաստանի տնտեսությունն աճել է 12,3 տոկոս։ Այսինքն՝ այդքան ֆինանսական ներարկումներից հետո էլ Հայաստանի տնտեսության աճը շատ փոքր է․ պետական պարտքի կառավարման արդյունավետությունը խիստ կասկածելի է այս տվյալներով։

Ներկայում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի 3032 ԱՄՆ դոլար պարտք է կուտակել, որն ապագայում մարելու համար չեն ստեղծվել անհրաժեշտնախադրյալներ։

Ուշագրավ է, որ այս տարի պետական պարտքի ավելացումը տեղի է ունեցել աննախադեպ բարձր հարկային եկամուտների և պետական տուրքի գծով փաստացի մուտքերի աճի պայմաններում։ Հիշեցնենք, որ գործող կառավարությունը հայտարարել է, թե52,5 մլրդ դրամով կամ 7,5 տոկոսով գերակատարել հարկային մուտքերը։ Այսինքն՝ մի կողմից հիմնականում գնաճի հաշվին ավելացել են հարկային եկամուտները, մյուս կողմից կառավարությունն արագ տեմպերով մեծացնում է պետական պարտքը։

Արամ Աճեմյան

ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
website by Sargssyan