«Փաստ». Իսկ ԱԺ աշխատակազմում նույնիսկ բավականին գոհ են Ալեն Սիմոնյանից

«Փաստ» թերթը գրում է. «Իշխանությունները Ազգային ժողովը վերածել են իսկական զորանոցի՝ անվտանգության աննախադեպ միջոցառումներ, ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցների աննախադեպ ներկայություն, Նիկոլ Փաշինյանի հասցեին որևէ «թթու խոսք» ասելու դեպքում բուռն հարձակումներ ընդդիմադիրների վրա, այդ թվում՝ բռունցքների և ոտքերի գործադրմամբ, էլ նախազգուշացումներ, էլ դահլիճից հեռացումներ:

Այս ամենն, ի վերջո, բնականաբար, «կոտրվում» է ԱԺ նախագահի «գլխին», որը դառնում է հիմնական դժգոհությունների թիրախ: Միևնույն ժամանակ, պարզվում է, ԱԺ աշխատակազմում նույնիսկ բավականին գոհ են Ալեն Սիմոնյանից: Ասում են՝ նոր շունչ է բերել խորհրդարան: Մեր աղբյուրները փոխանցում են, որ խորհրդարանի շատ աշխատակիցներ հատկապես ոգևորված են, որ Սիմոնյանը պարբերաբար շրջում է խորհրդարանի տարածքում, անձամբ ծանոթանում ու լուծումներ տալիս բազմաթիվ հարցերի, հատկապես տարբեր բաժինների հետ կապված այնպիսի խնդիրների, որոնք լուծում չեն ստացել ու կուտակվել են:

«Փաստի» լրագրողի հետ զրույցում ԱԺ մի շարք աշխատակիցներ նշում էին, թե լսել են, որ ԱԺ նախագահը նախատեսում է վերանորոգել ճաշարանը, ավելին, ասում էին, թե աշխատակազմի համար նաև սրճարան է շուտով լինելու: Մի խոսքով, սկսած շենքային պայմաններից՝ հույս ունեն, որ այնպիսի փոփոխություններ կլինեն, որոնք միտված կլինեն մարդկանց աշխատանքը ավելի հարմարավետ ու հաճելի դարձնելուն: Ի դեպ, կուլիսներում նաև խոսում են, որ նիստերի ժամանակ ընդդիմադիրների ելույթների նկատմամբ բավականին անհանդուրժող Ալեն Սիմոնյանը հանձնարարել է աշխատակազմին՝ ընդդիմությանը հնարավոր ցանկացած հարցում ընդառաջել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»
website by Sargssyan