Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին քաղաքապետարանի դիմաց ակցիա անող Ֆիզգորոդոկի բնակիչներին (ուղիղ)

Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման ենթարկեցին քաղաքապետարանի դիմաց ակցիա անող ֆիզգորոդոկի բնակիչներին:

Մինչ այդ ոստիկանները պահանջեցին ողջամիտ ժամկետում բացել քաղաքապետարանի հարակից փողոցը: «Մենք արդեն երկու ամիս է խնդրում եք քաղաքապետին հանդիպել մեզ հետ, ներկայացնել այն իրավական հիմքերը, ըստ որի այդ կառուցապատումն օրինական է, այդ տարածքի օտարումն օրինական է: Քանի որ չունեն այդ իրավական հիմքերը, վախենում են իջնել մեզ հետ հանդիպելու: Մենք ներկայացրել ենք բոլոր կետերը, հարուցվել է քրգործ, քննիչը միջնորդություն է ներկայացրել քաղաքապետարանին, որ կասեցվի շինարարությունը, բայց քաղաքապետարանը կառչել է բառերից, եւ քանի որ քննիչը գրել է միջնորդության մեջ, որ անհրաժեշտ է կասեցնել շինաշխատանքները, քաղաքապետարանը որոշել է, որ քննիչը սխալվել է, «անհրաժեշտ է կասեցնել»-ի փոխարեն պետք է լիներ «պետք է կասեցնել»,-ասաց բնակիչներից մեկը:

«Այս պահին պատասխանատվությունը կրում են քաղաքապետը եւ ավագանու անդամները: հենց հիմա դուրս եկեք, եթե չեք ուզում տեսնել բռնություն»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նշենք, որ Ֆիզգորդոկ կոչվող գիտավանի բնակիչները բողոքում են տարածքում բազմահարկ շենքի շինարարության դեմ, այն համարելով ապօրինի։ Նրանք մի քանի անգամ արդեն բողոքի ակցիաներ են իրականացրել շինարարության դեմ, որի արդյունքում օրեր անց հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քաղաքապետարանը հրահանգել է կասեցնել շինարարությունը, մինչև կավարտվի գործի քննությունը, սակայն շինարարությունը չի դադարել:

Բացի այդ, 20-օրյա հացադուլից հետո Ֆիզգոռոդոկի բնակիչ Հայկ Հարությունյանը երեկվա ապօրինություններից հետո հայտարարել է նաև ջրադուլ:

Սամվել Կարապետյանն այցելել է Եռաբլուր (լուսանկարներ) Գնդեվազ գյուղում տուն է այրվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 100 ուխտավոր այցելել են Ամարասի վանք Պատվաստվելուց հետո ՀՀ-ում անձը մահացել է․ Ռոմելլա Աբովյան Ի՞նչ էր խնդրելու կամ ասելու Փաշինյանը Էրդողանին. Ղազինյան Ինչպիսի՞ տուգանքներ են նախատեսվում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնը խախտելու դեպքում Զինծառայողին և ընտանիքին արտոնություն տալու մասով ՄԻՊ-ում մշակված փաթեթն ուղարկվել է ԱԺ Հայաստանում կորոնավիրուսի 273 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 20 մարդ ՀԱՊԿ հակաթմրանյութային զորավարժությունը կանցկացվի սեպտեմբերի 24-28-ին Հայաստանում Ինչո՞ւ չարժե սուրճ խմել առավոտյան Պերմի բուհում հրաձգության հետեւանքով տուժածների թիվը հասել է 43-ի Մենք երբեք չենք նախաձեռնել հարձակում որևէ երկրի վրա, մենք խաղաղություն ենք ցանկանում Մահացել է գեղանկարիչ Վեսմիր Գրիգորյանը Սեպտեմբերի 23-ին և 24-ին գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. BMW-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. shamshyan.com Պատմությունը ցույց է տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ եւ երբեմն պետք չէ հաղթել ուրիշներին. Փաշինյան Էտո՛Օ-ն կառաջադրվի Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում «Հրապարակ». Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել Անակնկալ կերպով իմացա, որ Դավիթի հետ լուսանկար ունեմ․ Տիգրան Աբրահամյան Էլեկտրամոբիլների պատճառով նավթի վերամշակման անկում է կանխատեսվում
website by Sargssyan