Խոշոր 100 կազմակերպությունների հետ քննարկվել են մաքսային ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը

Պետական եկամուտների կոմիտեն կազմակերպել է երկօրյա հանդիպում ներմուծում և արտահանում իրականացնող խոշոր 100 կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Մաքսային ոլորտի պատասխանատուները նրանց ներկայացրել են մաքսային ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը և լսել տնտեսվարողների ներկայացուցիչների առաջարկները։

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մանրամասն անդրադարձ է կատարվել հատկապես մաքսային պարտավորությունների վճարման էլեկտրոնային համակարգի կիրառման կարգին: Նոր համակարգից օգտվողները, իրենց փորձից ելնելով, նշել են, որ մաքսային պարտավորությունները մարելու էլեկտրոնային եղանակն իրենց աշխատանքը բավականաչափ հեշտացրել է․ բանկ և մաքսատուն այցելելու անհրաժեշտությունը վերացել է։

Հանդիպմանը քննարկվել են նաև գործող կարգավորումների հետ կապված խնդիրները, որոնք մաքսային ոլորտի պատասխանատուները խոստացել են հաշվի առնել՝ մաքսային գործընթացները տնտեսվարողների համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով։

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների հետ նման ձևաչափով հանդիպումները պարբերաբար են լինելու։

24 ժամ ջուր չի լինի. հասցեներ Ուկրաինայի նախագահի օգնականի վրա մահափորձ է կատարվել, վարորդը վիրավորվել է (լուսանկարներ) Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնում հայաստանյան թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների Սամվել Կարապետյանն այցելել է Եռաբլուր (լուսանկարներ) Գնդեվազ գյուղում տուն է այրվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 100 ուխտավոր այցելել են Ամարասի վանք Պատվաստվելուց հետո ՀՀ-ում անձը մահացել է․ Ռոմելլա Աբովյան Ի՞նչ էր խնդրելու կամ ասելու Փաշինյանը Էրդողանին. Ղազինյան Ինչպիսի՞ տուգանքներ են նախատեսվում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնը խախտելու դեպքում Զինծառայողին և ընտանիքին արտոնություն տալու մասով ՄԻՊ-ում մշակված փաթեթն ուղարկվել է ԱԺ Հայաստանում կորոնավիրուսի 273 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 20 մարդ ՀԱՊԿ հակաթմրանյութային զորավարժությունը կանցկացվի սեպտեմբերի 24-28-ին Հայաստանում Ինչո՞ւ չարժե սուրճ խմել առավոտյան Պերմի բուհում հրաձգության հետեւանքով տուժածների թիվը հասել է 43-ի Մենք երբեք չենք նախաձեռնել հարձակում որևէ երկրի վրա, մենք խաղաղություն ենք ցանկանում Մահացել է գեղանկարիչ Վեսմիր Գրիգորյանը Սեպտեմբերի 23-ին և 24-ին գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. BMW-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. shamshyan.com Պատմությունը ցույց է տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ եւ երբեմն պետք չէ հաղթել ուրիշներին. Փաշինյան Էտո՛Օ-ն կառաջադրվի Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում
website by Sargssyan