Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը նպաստում է, որպեսզի հանրությունն ավելի տեխնոլոգիական դառնա

Հայ-հնդկական տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) գերազանցության կենտրոնը 10 տարվա պատմություն ունի։ Այն հիմնադրվել է 2011 թվականին: Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների համատեղ այս ծրագիրը կյանքի են կոչում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը  (Հայաստան) և C-DAC կենտրոնը (Հնդկաստան)։ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը կազմակերպում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի դասընթացներ տարբեր տարիքի ու սոցիալական խմբերի անձանց համար, դասախոսների վերապատրաստում, փոխանակման ծրագրեր, աշխատում է հայ-հնդկական համատեղ գիտահետազոտական նախագծերի խթանման ուղղությամբ։

Հայ-հնդկական միջպետական ծրագրի 10-ամյա գործունեությունը տպավորիչ է. ծրագրի ղեկավար Էմիլիա Հարությունյանի տեղեկացմամբ՝ 2011 թվականից ի վեր կենտրոնն իրականացրել է շուրջ 700 դասընթաց՝ մոտ 7000 մասնակցով, ավելի քան 150 սեմինար։ Աշխատանքներ են տարվել ավելի քան 400 երեխաների հետ։ 

No description available.

Կենտրոնում կազմակերպվում են դասընթացներ տարբեր ուղղություններով ու ամենատարբեր թիրախային խմբերի համար. աշխատում են և՜ երեխաների, և՜ ուսանողների, և՜ մեծահասակների հետ, մարդիկ, որոնք ցանկանում են փոխել իրենց աշխատանքը, վերամասնագիտանալ, դառնալ ավելի տեխնոլոգիական։ Դասընթացներ են կազմակերպվում նույնիսկ 50-ից բարձր տարիք ունեցող անձանց համար, որպեսզի վերջիններս ձեռք բերեն համակարգչային գոնե տարրական հմտություններ։

Կենտրոնում անցկացվում են նաև մասնագետների համար նախատեսված կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև ՏՀՏ դասընթացներ՝ հատուկ խմբերի, համալսարանների կամ որևէ կազմակերպության ներկա կամ ապագա աշխատակիցների համար: Այստեղ դասավանդում են փորձառու և պրոֆեսիոնալ բարձր մակարդակ ունեցող մասնագետներ։

Էմիլիա Հարությունյանը նշում է, որ աշխատում են երեք ուղղությամբ՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, դիզայն, բիզնես։ Ըստ ծրագրի ղեկավարի՝ վեբ ծրագրավորումն այսօր ամենապահանջվածն է, բացի web ծրագրավորուման ուղղությունից, ուսուցանվում են հետևյալ դասընթացները՝ QA, Linux, Java ծրագրավորում, Android, iOS, C++ և այլ ծրագրավորման լեզուներ։ Դասավանդման նյութը պարբերաբար փոփոխվում է՝ համապատասխանեցնելով շուկայի պահանջներին։ Պահանջված է նաև գրաֆիկական դիզայնը՝ վեբ դիզայն, ֆոտոշոփ, իլյուստրատոր, UI/UX դիզայն, 3DsMax` Գրաֆիկա և Անիմացիա։ Իսկ բիզնես թրեյնինգների շրջանակում կազմակերպվում են IT project management-ի, Eeffective management-ի և այլ դասընթացներ։ Այս օրերին դասընթացներին մասնակցում են նաև 44-օրյա պատերազմի մասնակիցները՝ հատուկ պայմաններով։

Երեխաների համար մշակված են հատուկ ծրագրեր հետևյալ ուղղություններով՝ Scratch, Unity (8-11 տարեկանների համար) Web  և Python ծրագրավորում (12-16 տարեկանների  համար)  և C++ (13-16 տարեկանների համար)։ Բացի ծրագրավորումից, իրականացվում է նաև երեխաների կարողությունների զարգացման, տեխնիկական անգլերենի, մարքեթինգի և ռազմավարության մշակման դասընթացներ, և զարգացվում են ներկայացուցչական հմտությունները։ Ամռան ընթացքում կազմակերպվում են ամառային դպրոցներ տարբեր ուղղություններով։

­Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը գործում է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի մասնաշենքում։ Տեղը պատահաբար չի ընտրված։ Այն տեղակայվել է կրթական հաստատությունում, որպեսզի ավելի մոտ, հասանելի լինի ուսանողական և դասախոսական հանրությանը։ Պարբերաբար անվճար սեմինարներ են կազմակերպվում տարբեր թիրախային խմբերի համար, սերտորեն համագործակցում են ԵՊՀ ֆիզիկայի ու մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների հետ։

Կենտրոնն ունի հարուստ գրադարան՝ ծրագրավորման վերաբերյալ մոտ 4000 միավոր գիրք, ինչը հասանելի է բոլոր ցանկացողներին։

Կենտրոնի աշխատանքների արդյունավետության մասին փաստում են շրջանավարտների արձանագրած հաջողությունները։ Նրանցից շատերն առանցքային դիրքեր են գրավում հեղինակավոր կազմակերպություններում՝ Picsart, ServiceTitan, EPAM, Develandoo,  Volo, Ucraft և այլն։ Էմիլիա Հարությունյանը նկատում է, որ Հայաստանում գրեթե չկա ՏՏ կազմակերպություն, որտեղ չհանդիպեն իրենց ուսանողներին։ Մեր զրուցակիցը նշում է, որ դասընթացների պահանջը շատ մեծ է։ Մարդիկ փորձում են վերամասնագիտանալ, նոր հմտություններ ձեռք բերել՝ շուկայում ավելի մրցունակ դառնալու համար։

Կենտրոնը բաց է բոլորի համար, այդ թվում՝ սկսնակների։ Վերջինների հետ նախնական խորհրդատվություն է անցկացվում, հասկանում են դիմորդի նախընտրություններն ու կարողությունները և ուղղորդող խորհուրդներ տալիս։ Աշխատանքներ են տարվում նաև երեխաների մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ։

Ներկայում քայլեր են արվում նաև ինժեներական ուղղությունը կենտրոնում զարգացնելու համատեքստում, քանի որ ինժեներական բնագավառը Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացի ապագան է։

Այժմ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը բանակցություններ է վարում Հնդկաստանի գործընկերների հետ՝ համագործակցության երկրորդ փուլը ձեռնարկելու շուրջ՝ հիմնված առավելապես գիտահետազոտական ծրագրերի վրա։ Ծրագրվում է Հնդկաստանի և Հայաստանի գիտնականների հետազոտական խմբերի հետ համատեղ հետազոտական աշխատանքներ տանել ամենատարբեր ոլորտներում՝ ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա և այլն։

Կենտրոնի գործունեությանն առավել մանրամասն հնարավոր է ծանոթանալ http://www.armindia.am/ կայքէջում։

Ուկրաինայի նախագահի օգնականի վրա մահափորձ է կատարվել, վարորդը վիրավորվել է (լուսանկարներ) Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնում հայաստանյան թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների Սամվել Կարապետյանն այցելել է Եռաբլուր (լուսանկարներ) Գնդեվազ գյուղում տուն է այրվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 100 ուխտավոր այցելել են Ամարասի վանք Պատվաստվելուց հետո ՀՀ-ում անձը մահացել է․ Ռոմելլա Աբովյան Ի՞նչ էր խնդրելու կամ ասելու Փաշինյանը Էրդողանին. Ղազինյան Ինչպիսի՞ տուգանքներ են նախատեսվում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնը խախտելու դեպքում Զինծառայողին և ընտանիքին արտոնություն տալու մասով ՄԻՊ-ում մշակված փաթեթն ուղարկվել է ԱԺ Հայաստանում կորոնավիրուսի 273 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 20 մարդ ՀԱՊԿ հակաթմրանյութային զորավարժությունը կանցկացվի սեպտեմբերի 24-28-ին Հայաստանում Ինչո՞ւ չարժե սուրճ խմել առավոտյան Պերմի բուհում հրաձգության հետեւանքով տուժածների թիվը հասել է 43-ի Մենք երբեք չենք նախաձեռնել հարձակում որևէ երկրի վրա, մենք խաղաղություն ենք ցանկանում Մահացել է գեղանկարիչ Վեսմիր Գրիգորյանը Սեպտեմբերի 23-ին և 24-ին գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. BMW-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. shamshyan.com Պատմությունը ցույց է տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ եւ երբեմն պետք չէ հաղթել ուրիշներին. Փաշինյան Էտո՛Օ-ն կառաջադրվի Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում «Հրապարակ». Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել
website by Sargssyan