«Փաստ». Ժողովրդին ոչինչ էլ չի հասնելու

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը օրվա իշխանություններն օգտագործում են տոտալ PR-ի համար, թե՝ «շուտով ժողովրդից ողջ թալանածը հետ ենք բերելու»: Սա հանրության որոշակի շերտի շրջանում անհիմն ոգևորություն է առաջ բերել՝ հույսով, թե «հետ բերածը» հասնելու է ժողովրդին, իրենք էլ ապրելու են «յուղումեղրի մեջ»: Վերջին շրջանում «Փաստ» թերթին տեղեկություններ են հասնում, որ իշխանամերձ բիզնես շրջանակների որոշ ներկայացուցիչներ կապի են դուրս գալիս «նախկինների» հետ ասոցացվող գործարարների հետ և իշխանությունների անունից ակնարկներ անում, երբեմն ուղղակի հասկացնում, թե շուտով ձեր ամբողջ գույքը կբռնագանձեն:

Իշխանության «էմիսարները» նաև ելքեր են առաջարկում, մասնավորաբար, ինչ-որ կերպ «լեզու գտնելու» առումով՝ «ավելի լավ է հիմա ինչ-որ բան կորցնեք, որ հետո ամբողջը չկորցնեք» տրամաբանության մեջ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանություններն էլ են հասկանում, որ մի կողմից՝ շատ դժվար, գրեթե անհնար է լինելու օրինական ճանապարհով իրենց ցանկացած ծավալներով կիրառել վերը նշված օրենքը, մյուս կողմից՝ բռնագանձված գույքը մեծամասամբ ունենալու է նույն ճակատագիրը, ինչ, ասենք, Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը, որը ժամանակին սեփականատերը նվիրաբերեց պետությանը:

Պետությունը դրանք շահագործել չի կարողանալու, իսկ եթե, միևնույնն է, գնորդներ էլ լինեն իշխանությունների «սրտի հարուստների» կազմից, նոր հարցեր են առաջ գալու, այս դեպքում՝ ուղղված նրանց: Ստացվում է, որ «ժողովրդին վերադարձնելու» խոստումները պարզապես փուչիկ են. ժողովրդին այդ ամենից ոչինչ էլ չի հասնելու, դե, իշխանություններն էլ մտածում են բացառապես իրենց մասին, քանի դեռ իշխանության են: Ինչ իմանաս՝ վաղն ինչ կլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը «ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛ր Ճապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համար Արևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան
website by Sargssyan