Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի առթիվ. Եթե Սո՛ւրդ չես հանում պատյանից, Սո՛ւրդ ժանգոտվում է

Անպարտելի՛ Հայ Ազգ

Հերոս Հայ քաջորդիների անձնազոհության, նվիրումի և խիզախության շնորհիվ՝ Հայաստանը 30 տարի առաջ կրկին վերականգնեց իր անկախությունը, և դարերի դաժան փորձությունների միջով անցած Հայ ժողովրդի հայրենիք Հայաստանը վերջապես անդամագրվեց անկախ պետությունների ընտանիքին՝ ի հեճուկս մեր բազում թշնամիների։

Անկախության օրհնյալ զարթոնքի ուժով՝ մենք վերականգնեցինք դարերով կորստյան մատնած Հայոց փառքի դաբնիները՝ Հայ ժողովրդի համար ապահովելով ազգային դիմադրության ոգի և միջազգային արդի քաղաքականության դժվարին դերակատարումներին մասնակցելու հաստատուն ճանապարհ:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի և անձամբ իմ անունից՝ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ բոլորիդ՝ փառավոր տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի առթիվ և մաղթում դեպի հավերժություն քայլող ուժեղ ու անպարտելի Հայաստան, որի հարստությունն իր տաղանդավոր ժողովուրդն է, իսկ ուժն ու կայունությունը՝ բոլորիս համար բացարձակ արժեք դարձած Հայոց անկախ պետությունը:
Միշտ գիտակցե՛ք, որ Հայոց անկախ պետությունը յուրաքանչյուր Հայի համար բացարձակ արժեք է այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, Հայրենիքը։
Փա՜ռք Հայոց անկախությունը կերտած հերոս Հայ ազգին:

Հավերժ խոնարհում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հայորդիների հիշատակի առջև։

Կրկին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում Հայոց անխախտ լեռների համառությունն ու սառնասրտությունը և Հայոց արիակամ հերոսների անդավաճան ոգու ուժը:
Հայրենատե՛ր Հայ Ազգ,
Եթե Սո՛ւրդ չես հանում պատյանից, Սո՛ւրդ ժանգոտվում է:
Շատ շուտով մենք՝ Հայ ազգի հայրենասեր սերունդը, մեր հերոս հայրերի ու պապերի հաղթանակած Սուրը հանելու ենք պատյանից և ազատագրելու ենք մեր Սուրբ Արցախն ամբողջությամբ, ազատագրելու ենք հայկական պատմական Նախիջևանը, վերականգնելու ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը ու կառուցելու ենք Քրիստոնյա, ուժեղ և միասնական Հայաստան:

Հայն ունի երկու հավատ՝ Աստված և Հայաստան, ու թո՛ղ Աստված և Հայաստանը միշտ լինեն ձեր արյան մեջ, ձեր սրտերում եւ ուղեղներում:

Աստված պահպանի Հայաստա՛նը, Արցա՛խը, Հա՛յ Ազգին և Հայոց Սուրբ Հո՛ղը։
Շնորհավո՛ր անկախությանդ տոնը, Հայաստա՛ն։

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Առաջնորդ՝ Խաչիկ Ասրյան

Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը
website by Sargssyan