Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնում հայաստանյան թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների

Սեպտեմբերին Երևանում կայացավ «Յունիբանկի գավաթ» ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնը, որին մասնակցեցին թիմեր Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից: Միջոցառումը, որը նվիրված էր Յունիբանկի 20-ամյակին տեղի ունեցավ  Holiday Inn Yerevan-Republic Square հյուրանոցում: Բանկը փառատոնի գլխավոր հովանավորն էր:
 
Փառատոնի ծրագիրը ներառում էր երեք խաղ՝  «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ», «Բրեյն ռինգ» և  «Էրուդիտ-Սեքստետ»: Բացարձակ հաղթող ճանաչվեց Ուկրաինան ներկայացնող «Պրիմատի» թիմը, որն առաջին տեղը զբաղեցրեց բոլոր ինտելեկտուալ մրցույթներում:
 
Թեժ պայքար ընթացավ այլ մրցանակային տեղերի համար:  «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» խաղում երկրորդ տեղը գրավեց «Խրոնիչեսկիյե ռազումնիյե United» թիմը Բելառուսից, իսկ երրորդ տեղը՝ «ՆՈՒԻԽ» թիմը Հայաստանից: «Բրեյն ռինգ»-ում երկրորդ տեղը զբաղեցրեց հայկական «Առագաստ» թիմը, բրոնզե մեդալի արժանացավ բելառուսական թիմը:
 
«Էրուդիտ-Սեքստետ»-ում լավագույն արդյունքը ցույց տվեց «Պրիմատի» թիմը, երկրորդ և երրորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրեցին «Հայաստան» և ««Anfield» թիմերը, իսկ չորրորդը՝ ռուսական «Gambler» թիմը:
 
«Շնորհավորում ենք փառատոնի հաղթողներին և բոլոր մասնակիցներին: Մենք մեծ հաճույքով հովանավորեցինք այս միջոցառումը, որը խորհրդանշում է Յունիբանկի ռազմավարական քաղաքականությունը՝ շեշտը դնելով  ինտելեկտուալ ռեսուրսների վրա: Կիրառելով  նորարարական տեխնոլոգիական լուծումներ և ներգրավելով լավագույն մասնագետներին՝ մենք ստեղծում ենք բանկային ծառայություններ, որոնք բարելավում են մեր հաճախորդների կյանքը: Եվ 20 տարվա ընթացքում մեր ձեռքբերումները հաստատում են, որ մենք ճիշտ ուղու վրա ենք:  «Յունիբանկի գավաթ» փառատոնը մարմնավորում է մեր արժեքները, եւ մենք մեկ անգամ չէ, որ կանկացնենք այս մրցույթը տարբեր երկրների գիտակների համար», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
 
 «Յունիբանկի գավաթ»-ը  առաջին խոշոր միջազգային մրցաշարն է , որը տեղի ունեցավ Հայաստանում հետկովիդյան շրջանում: Այն շատ կարեւոր քայլ է երկրում ինտելեկտուալ շարժի զարգացման համար: Տարբեր երկրներից ժամանած ուժեղ և հայտնի  գիտակների հետ մրցելու հնարավորությունը լավ խթան է հայաստանյան թիմերի զարգացման համար», - ասաց Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը:
 
Եռօրյա փառատոնն անցավ տոնական մթնոլորտում, հայկական հյուրասիրության լավագույն ավանդույթների համաձայն:  Հաղթողները պարգեւատրվեցին մեդալներով, գավաթներով և Argenta գործարանի արծաթե հուշանվերներով: Բոլոր մասնակիցներին նվիրվեցին հայկական արտադրության 30 տարվա խերես և «Չայանե» ապրանքանիշի հայկական խոտաբուսյերով թեյերի հավաքածու:
 
«Մենք բոլորս կհիշենք այս ջերմ մթնոլորտը  և հիանալի փառատոնը, որը մեզ համար կազմակերպել էր Յունիբանկը հյուրընկալ Երեւանում: Սրտանց շնորհակալ ենք Յունիբանկին ինտելեկտուալ խաղերի աջակցության համար և բանկին մաղթում  ենք հետագա բարգավաճում », - ասաց փառատոնի խաղավար Պավել  Զաբավսկին:

Нет описания.
Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»
website by Sargssyan