Արդյունաբերության ճյուղերի զգալի մասում անկում է գրանցվել (Գրաֆիկ)

Տարվա առաջին 7 ամիսներին, հանքարդյունաբերությունից բացի, արդյունաբերական ճյուղերի մեծ մասում անկում է գրանցվել։

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ տարեսկզբից տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.2%, ընդ որում աճ են արձանագրել արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, առևտուրը և ծառայությունների ոլորտը։ Չնայած այն հանգամանքին, որ նկատվում է դրական միտում, այնուամենայնիվ տնտեսության աճն ավելի փոքր է, քան կանխատեսել էր ՀՀ կառավարությունը. 2019 թվականի մակարդակը չի վերականգնվել։

Ինչ վերաբերում է արդյունաբերության ոլորտին, ապա համաձայն ներկայացված պաշտոնական տեղեկատվության՝ 2021 թվականի հունվար – հուլիսին Հայաստանում արտադրվել է մոտ 1.1 տրլն դրամի արդյունաբերական արտադրանք, որը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածին 2.1%-ով։ Թվում է, թե նշված ցուցանիշը վկայում է արդյունաբերության հավելաճի մասին, սակայն, եթե հաշվի առնենք, որ վերջինս ապահովվել է հանքարդյունաբերության աճի շնորհիվ(7.2% կամ 226 մլրդ դրամ), ապա կարելի է պնդել, որ արդյունաբերության աճ տեղի չի ունեցել։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առանց հանքարդյունաբերության ոլորտում անկում է արձանագրվել, մասնավորապես մշակող արդյունաբերության ոլորտում արտադրվել է 682 մլրդ դրամի արտադրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.1%-ով։

Հարկ է արձանագրել, որ 2021 թվականի հունվար – հուլիս ամիսների ընթացքում անկում են ապրել արդյունաբերության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը(անկում՝ 17.7% կամ 67 մլրդ դրամ), ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը (անկում՝ 4% կամ 800 տոննա),  պոլիգրաֆիական գործունեությունը, գրառված կրիչների բազմացումը(անկում 10.2% կամ 10.7 մլրդ դրամ), քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունը(անկում՝ 17.4% կամ 10.1 մլրդ դրամ), հիմնական մետաղների արտադրությունը(անկում՝ 22.4% կամ 88.6 մլրդ դրամ), պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրությունը, բացի մեքենաներից և սարքավորումներից(անկում՝ 46.2 % կամ 5.4 մլրդ դրամ) և կահույքի արտադրությունը(անկում՝ 1.1% կամ 4.3 մլրդ դրամ)։

Արամ Աճեմյան

Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
website by Sargssyan