Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 64 հազար 76 ուղեւոր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»  օրաթերթը գրում է. Այս տարվա հունվար-օգոստոս ամիսների արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 64 հազար 76 ուղեւոր: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեից տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանից հունվար-օգոստոս ամիսներին մեկնել է 701 հազար 750, իսկ ժամանել 653 հազար 697 ուղեւոր, այսինքն՝ չի վերադարձել 48 հազար 53 քաղաքացի:

«Շիրակ» օդանավակայանից այս տարվա 8 ամիսներին մեկնել է 42 հազար 141, վերադարձել` 26 հազար 118 ուղեւոր՝ 16 հազար 23 ուղեւորով պակաս: Ի դեպ, ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձածների թիվը, չի կարելի ասել, որ ամբողջությամբ արտացոլում է արտագաղթի պատկերը, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ նախընտրում են ցամաքային ճանապարհը: Եթե այն լիարժեք բացվի, ապա այս ցուցանիշը մի քանի անգամ կավելանա:

Մյուս կողմից՝ տեղեկացնենք, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը հուլիսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը չի շահագործվել։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օդանավակայանն իրականում փակվել է վերանորոգման եւ հետագայում ռազմական նշանակության ծառայելու համար, այն նաեւ ծառայելու է ռազմական օդանավերի համար։ Այժմ այն բաց է, շահագործվում է, եւ այս ցուցանիշն առաջիկայում եւս կփոփոխվի:

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող XIAOMI խելացի հավաքածուն Առանց Հայաստանի ու Արցախի մարտունակ զորքերի որևէ բանակցություններում հաջողության հասնելու հնարավորություն չունենք. Տիգրան Աբրահամյան Միայն օրհնանք վաստակելու խոստումներով իշխանության հասածներն այսօր ճնշում են իրենց անիծողներին. Արմեն Նավասարդյան Խաչիկ Ասրյան. Ով կարող է հավակնել Հայաստանի հաջորդ Վարչապետի պաշտոնին Ձկնագողերը «նոր Հայաստանում» ճանապարհ են փակում Սրանց հետ ո՞նց կարելի է հարցի քննարկում կամ լուծում պատկերացնել. Աննա Մկրտչյան Միացեք Երևանում Շուշիի փողոցի անվանակոչման պահանջով ստորագրահավաքին Ձեր համայնքում Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի նոր սեփականատիրոջ բաժնետոմսերը հայտնվել են կալանքի տակ IDBank-ն ու ԵՊՀ-ն ամփոփեցին Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակի մրցույթը Մենք նոր ծրագիր ունենք UN Armenia - ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ. Նարինե Մանուկյան Շոուն շարունակվում է. Արմեն Աշոտյան ԱԱԾ-ն սահմանված ժամկետում հարցադրումներիս չի արձագանքել.Տիգրան Աբրահամյան Չե՞ս ջոկել, որ չեմ լռելու ու քո վերջը ամեն կերպ մոտեցնելու եմ, грёбанный евнух.Արմեն Աշոտյանը`Փաշինյանին Ավինյանը մասնագիտական կարողություններ չունի ԶՊՄԿ–ն ղեկավարելու համար .Վահե Հակոբյան Միջազգային համաժողով. ինչպե՞ս Հայաստանում զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը ԵՄ-ն՝ Թուրքիայի մասին. ի՞նչ պետք է իմանանք մենք. Արմեն Աշոտյան Հաճախորդները կարող են ապառիկ գնումներ կատարել ՎՏԲ-Հայաստան Բանկի ավելի քան 600 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում Պետական կառավարման համակարգ գոյություն ունի՞, թե՞ ոչ. Տիգրան Աբրահամյան ԱրարատԲանկի միանգամայն նոր մոբայլ հավելվածը գործարկման փուլում է Հանդիպում համաշխարհային սպորտի լեգենդ, օլիմպիական եռակի չեմպիոն Ալեքսանդր Կարելինի հետ. Գ․Ծառուկյան
website by Sargssyan