Արցախում և Սյունիքում օր առաջ պետք է տեղակայվեն Ռուսաստանի Դաշնության ամենաուժեղ ռազմաբազաները. Խաչիկ Ասրյան

Երբ Թուրքիայի իշխանությունը գրեթե ամեն օր խոսում է թուրքական աշխարհ կառուցելու, իսկ Ադրբեջանի իշխանությունը հայտարարում է Զանգեզուրի, Սևանի և Երևանի՝ ադրբեջանական տարածք լինելու և այդ տարածքների նկատմամբ հավակնություններ ունենալու մասին, Հայաստանի և Հայ ազգի անվտանգության ապահովումը դառնում է օրախնդիր-պահանջ:
Շրջապատված լինելով թշնամի պետություններով, զրկված լինելով զարգացման համար անհրաժեշտ բավարար նյութատեխնիկական և մարդկային ռեսուրսներից՝ Հայաստանը և Հայ ազգն անվտանգության ապահովման հարցում մշտապես ապավինել են և պետք է ապավինեն մեր բազմադարյա բարեկամ Ռուսաստանի աջակցությանը:
Ցավոք, վերջին երեքուկես տարիներին Հայաստանի իշխանությունը բռնազավթած թուրքապաշտ ուժերն անընդհատ փորձում են Հայաստանը կտրել իր ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանից՝ արևմուտքի այլասերված ուժերի կողմից առաջադրանք ունենալով Հայաստանի Հանրապետությունը վերածել մարդակործան ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի վիլայեթի՝ զրկելով մեզ մեր պետականությունից ու ինքնիշխանությունից: Նման քաղաքականության առավել ցայտուն դրսևորումը 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբերյան արցախյան պատերազմն էր, երբ հայաստանակործան ճանապարհը բռնած Հայաստանի իշխանությունն Ադրբեջանին ու Թուրքիային հանձնեց հազարավոր կյանքերի գնով ազատագրված Արցախ-Հայրենիքի մի զգալի մասը:
Չնայած ռազմական գործողությունները դադարեցվել են, սակայն, պատերազմի վերսկսման վտանգը ոչ միայն չի վերացել, այլ ավելի իրական է դարձել: Թուրքիան, տարբեր հիմնավորումներով, Ադրբեջանի տարածքում մեծացնում է իր ռազմական ներկայությունը, որի իրական նպատակը Հայաստանի ու Արցախի դեմ ռազմական նոր ագրեսիա սանձազերծելն է՝ Արցախը, Սյունիքը և գուցե ամբողջ Հայաստանը հայաթափելու և իր ցեղասպան քաղաքականությունը ավարտին հասցնելու համար:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ, Հայաստանի ու Հայ ազգի անվտանգությունն անսասան պաշտպանելու համար, Արցախում և Սյունիքում օր առաջ պետք է տեղակայվեն Ռուսաստանի Դաշնության ամենաուժեղ ռազմաբազաները, որոնք միակ հուսալի պաշտպանությունը կլինեն թուրքական աճող հավակնությունների դեմ՝ ապահովելով Հայաստանի ինքնիշխանությունն ու Հայ ազգի անվտանգությունը:
 
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Առաջնորդ,
«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
գնդապետ՝ Խաչիկ Ասրյան
 
Առանց Հայաստանի ու Արցախի մարտունակ զորքերի որևէ բանակցություններում հաջողության հասնելու հնարավորություն չունենք. Տիգրան Աբրահամյան Միայն օրհնանք վաստակելու խոստումներով իշխանության հասածներն այսօր ճնշում են իրենց անիծողներին. Արմեն Նավասարդյան Խաչիկ Ասրյան. Ով կարող է հավակնել Հայաստանի հաջորդ Վարչապետի պաշտոնին Ձկնագողերը «նոր Հայաստանում» ճանապարհ են փակում Սրանց հետ ո՞նց կարելի է հարցի քննարկում կամ լուծում պատկերացնել. Աննա Մկրտչյան Միացեք Երևանում Շուշիի փողոցի անվանակոչման պահանջով ստորագրահավաքին Ձեր համայնքում Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի նոր սեփականատիրոջ բաժնետոմսերը հայտնվել են կալանքի տակ IDBank-ն ու ԵՊՀ-ն ամփոփեցին Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակի մրցույթը Մենք նոր ծրագիր ունենք UN Armenia - ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ. Նարինե Մանուկյան Շոուն շարունակվում է. Արմեն Աշոտյան ԱԱԾ-ն սահմանված ժամկետում հարցադրումներիս չի արձագանքել.Տիգրան Աբրահամյան Չե՞ս ջոկել, որ չեմ լռելու ու քո վերջը ամեն կերպ մոտեցնելու եմ, грёбанный евнух.Արմեն Աշոտյանը`Փաշինյանին Ավինյանը մասնագիտական կարողություններ չունի ԶՊՄԿ–ն ղեկավարելու համար .Վահե Հակոբյան Միջազգային համաժողով. ինչպե՞ս Հայաստանում զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը ԵՄ-ն՝ Թուրքիայի մասին. ի՞նչ պետք է իմանանք մենք. Արմեն Աշոտյան Հաճախորդները կարող են ապառիկ գնումներ կատարել ՎՏԲ-Հայաստան Բանկի ավելի քան 600 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում Պետական կառավարման համակարգ գոյություն ունի՞, թե՞ ոչ. Տիգրան Աբրահամյան ԱրարատԲանկի միանգամայն նոր մոբայլ հավելվածը գործարկման փուլում է Հանդիպում համաշխարհային սպորտի լեգենդ, օլիմպիական եռակի չեմպիոն Ալեքսանդր Կարելինի հետ. Գ․Ծառուկյան «Մարդ կա պողպատից է, մարդ կա՝ ապակուց»․ Վահե Հակոբյան
website by Sargssyan