Յունիբանկը թողարկել է 12% եկամտաբերությամբ արտոնյալ բաժնետոմսեր

«Յունիբանկ» ԲԲԸ-ն թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր, որոնք հնարավորություն են տալիս ստանալու ֆիքսված շահաբաժիններ: Բաժնետոմսերի եկամտաբերությունը կազմում է 12% տարեկան: Տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև 2021թ. հոկտեմբերի 20-ը:
 
Բաժնետոմսերը կարող են ձեռքբերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Թողարկման ծավալը կազմում է մոտ 1,1 մլրդ ՀՀ դրամ: Շուկա ստեղծողն է «Արմբրոկ» ընկերությունը: Բաժնետոմսերի ցուցակումը տեղի կունենա Հայաստանի ֆոնդային բորսայում: Այս ընթացակարգը մեծացնում է բաժնետոմսերի գրավչությունը, քանի որ 2020թ. մարտի 1-ից  Հայաստանում արժեթղթերից ստացված եկամուտը չի հարկվում:  
 
«Արտոնյալ բաժնետոմսերը ֆինանսական գործիք է՝ բարձր և երաշխավորված եկամտաբերությամբ, հասցեագրված բոլորին, ովքեր փնտրում են հեռանկարային ներդրումային տարբերակներ: Ավանդների տոկոսադրույքների իջեցման ֆոնին՝ շահութաբեր ներդրումների և միջոցների  դիվերսիֆիկացման խնդիրը գնալով ավելի արդիական է դառնում: Եվ մենք մշակել ենք լուծում, որը, կարծում եմ, կհետաքրքրի ներդրողներին թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում»,- մեկնաբանում է Յունիբանկի Վարչության  նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
 
Արտոնյալ բաժնետոմսեր ձեռքբերելու համար բավական է այցելել  Յունիբանկի 54 մասնաճյուղերից մեկը: Ձեռքբերման նվազագույն փաթեթը 1 մլն դրամ, մեկ բաժնետոմսի անվանական  արժեքը՝  230 դրամ:
 
Ռուսաստանում բաժնետոմսերը կարող են գնել որակավորված ներդրողները: Ռուսաստանում տեղաբաշխման գործակալ է «GX2 Invest» ընկերությունը:   
 
Արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը կստանան ոչ միայն բարձր եկամուտ, այլև ունենալով հիմնական հարցերի շուրջ քվեարկելու իրավունք՝ հնարավորություն կստանան մասնակցելու Յունիբանկի հետագա ռազմավարության մշակմանը: Բացի այդ՝ բաժնետերերին երաշխավորվում է բանկում առաջնային սպասարկում, 25% զեղչ՝  բանկի կողմից մատուցվող բոլոր ծառայությունների սակագների համար, ավանդների էլ ավելի բարձր տոկոսադրույք, վարկավորման ավելի շահավետ պայմաններ:
 
Արտոնյալ բաժնետոմսերի թողարկումը ևս մեկ քայլ է դեպի Յունիբանկի գլոբալ նպատակը. դառնալ  ներդրողների հնարավորինս լայն շրջանակներին շահութաբեր ֆինանսական գործիքներ  առաջարկող՝ նոր ժամանակների բանկ: 2015 թվականին Յունիբանկն  առաջին անգամ Հայաստանում իրականացրեց IPO և ցուցակում բորսայում: Ավելի քան 200 մանրածախ ներդրողներ դարձան բանկի բաժնետերեր:
 
Ընդհանուր առմամբ Յունիբանկը պարտատոմսերի 16 թողարկում է իրականացրել: 2020 թվականին բորսայի դոլարային պարտատոմսերը երկրորդային ցուցակով ընդգրկվել են մոսկովյան բորսայում և հասանելի են դարձել Ռուսաստանի մասնավոր ներդրողների համար:
 
Այս տարի Յունիբանկը նշում է իր 20-ամյակը: Տարիների ընթացքում այն դարձել է Հայաստանում մանրածախ բիզնեսի, ՓՄՁ-ների սպասարկման և միջազգային վճարումների գծով առաջատար բանկերից մեկը: Յունիբանկը Հայաստանի տարբեր քաղաքներում ունի 54 մասնաճյուղ և ավելի քան 100 պրոմո կետ: Մոսկվայում գործում է բանկի ներկայացուցչությունը, Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում բացվել է բանկի մասնաճյուղը:  
 
2020 թվականի վերջին POS-վարկերի քանակով  Յունիբանկը դարձել է  բանկային համակարգի առաջատարը:
 
 2018 թվականին SME Banking Club-ը Յունիբանկին պարգևատրել է Most Innovative Bank հավաստագրով:
 
Spear's Russia Wealth Management Awards 2018-ի վարկածով Յունիբանկը դարձել է հաղթող «ԱՊՀ երկրներում լավագույն մասնավոր բանկային հաճախորդների սպասարկում» անվանակարգում:
 
2020 թվականի վերջին Յունիբանկն ավստրիական «Raiffeisen Bank International» բանկի կողմից արժանացել է STP Quality Award մրցանակին:
 
Միջազգային վճարային Visa համակարգը բանկին շնորհել է «Sustainability Icon» մրցանակը՝ բարձր գնահատելով արդյունավետ համագործակցության արդյունքները:
 
Moody's վարկանիշային գործակալությունըհաստատել է բանկի վարկանիշը B2 մակարդակում, հեռանկարը՝  «կայուն»:
Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
website by Sargssyan