ՊՇՌ թեստի բացասական սերտիֆիկատ չեն ներկայացնի նաև մինչև 18 տարեկան աշխատողները. ԱՆ

Առողջապահության նախարարի հոկտեմբեր 8-ի հրամանով փոփոխություններ են կատարվել «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում։ Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:

Հրամանով սահմանվել է՝ աշխատող է հանդիսանում աշխատանքային պայմանագրով, անհատական իրավական ակտի հիման վրա, ինչպես նաև քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարող (ծառայություններ մատուցող) գործունակ ֆիզիկական անձը։

Փոփոխությունների համաձայն՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ չեն ներկայացնում ինչպես ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողները և հղիները, այնպես էլ մինչև 18 տարեկան աշխատողները և նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած աշխատողները՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում: 90 օրը հաշվարկվում է հիվանդության ախտորոշման համար հիմք հանդիսացած առաջին դրական ՊՇՌ հետազոտության արդյունքի օրվանից։ Եթե անձը հիվանդացել է COVID-19-ով ոչ առաջին անգամ, ապա 90 օրը հաշվարկվում է հիվանդության վերջին ախտորոշման համար հիմք հանդիսացող առաջին դրական ՊՇՌ հետազոտության արդյունքի օրվանից։

Միաժամանակ, հեռավար եղանակով աշխատողը յուրաքանչյուր անգամ աշխատավայր ներկայանալիս ներկայացնում է ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, եթե նախորդը ներկայացնելու պահից անցել է 14 օր։

Հաստատված պահանջներն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հոկտեմբերի 14-ից։

Նշենք, որ նոյեմբերի 1-ից կոնկրետ պատվաստանյութի համար դեղաչափերի միջև սահմանված ինտերվալի առավելագույն ժամկետից ավելի ժամանակահատվածի դեպքում երկրորդ դեղաչափը չստացած և բացարձակ հակացուցում չունեցող աշխատողները պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։

Գունավոր մետաղների գները՝ հունվարի 19-ի դրությամբ Դժբախտություն` Արշակ Կարապետյանի ընտանիքում Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը մնում է համեմատաբար կայուն. Ստանիսլավ Զասը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին Թեհրանը Մոսկվային առաջարկել է Ադրբեջանից Իրանի հարավ ռուսական գազի սվոփ Կրետեի հայտնի փարոսն ու Ալեքսանդրուպոլի քաղաքապետարանը լուսավորվել են հայոց եռագույնով Դանակով զինված ավազակային հարձակում՝ Լոռու մարզում «Պարզվում է՝ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանը վիրավորվել է ինձնից»․ Շահեն Հարությունյանին Ոստիկանություն են հրավիրել ՔՊ-ական պատգամավորներն անձնական երաշխավորություն են ներկայացրել Դավիթ Տոնոյանին կալանքից ազատ արձակելու համար Կարմիր խաչը չի կարողացել սնունդ տանել Բարձրավան, քանի որ այլընտրանքային ճանապարհը փակ է բքի պատճառով. Վարչական ղեկավար Էրդողանը փետրվարի սկզբին կայցելի Ուկրաինա Ամերիկացի սննդաբանը 5 մթերք է հայտնաբերել, որոնք փոխարինում են սուրճին և օգնում պահպանել առույգությունը Transfermarkt. Տիգրան Բարսեղյանը՝ Սլովակիայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստ Պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար տնտեսվարողները տուգանվում են Ինչ է Պուտինը հանձնարարել Շոյգուին. մանրամասներ «Յուվենտուսը» պատրաստ է 65 միլիոն եվրոյով վաճառել Դե Լիգտին Հեղուկ գազի դեֆիցիտ կա. լրացուցիչ խոչընդոտներն ավելի անհետաքրքիր ու դժվար են դարձրել ներմուծումը. տնտեսագետ Թուրքիան չի ցանկանում հայ–թուրքական հաջորդ հանդիպումը լինի 3-րդ երկրում. Sabah Չավուշօղլուն Միրզոյանին հրավիրել է Անթալիա. ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է «Դատապարտյալների հիվանդանոցի» պետը բերման է ենթարկվել. Արդարադատության նախարարությունը հաստատում է Գյումրու Գործարանային 2 Ա շենքից հոսպիտալացված կինը տեղափոխվել է Երևան. վերջույթի ամպուտացման անհրաժեշտություն կա
website by Sargssyan