Մեկնարկեց Հայաստանում ՓՄՁ-ների հավաքագրման տեղական համաժողովը

2021թ. նոյեմբերի5-ին «RADISSON BLU HOTEL, YEREVAN» հյուրանոցում մեկնարկեց Հայաստանում ՓՄՁ-ների հավաքագրման տեղական համաժողովը՝ «ԱՌԵՎՏՐԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ» նախագծի շրջանակներում, որը անցկացվում է Սևծովյան ավազանի համատեղ գործառնական ծրագրի հովանո ներքո։ Ընդհանուր գրանցված էին 82 ընկերություն, որոնցից 16 –ը հանդիսանում են որպես ներմուծող ընկերություններ, մնացած 66-ը՝ արտադրող և/կամ արտահանող ընկերություն։

Կազմակերպիչներն են Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը  և «Իվենթսենթր» ընկերությունը:

Нет описания.

«ԱՌԵՎՏՐԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ» համատեղ նախագծի հիմնական նպատակներն են հանդիսանում ԵՄ գործընկեր չորս երկրների գյուղատնտեսության և այդ ոլորտի հետ առնչվող արտադրողների և սպառողների միջև առկա պատնեշների նվազեցումը, ԱՌԵՎՏՐԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ՑԱՆՑԻ զարգացումը, ՓՄՁ վերապատրաստումների իրականացումը, «BRIDGES» միջոցառումների կազմակերպումը և արդյունքում՝նոր առևտրային կապերի ստեղծումը և զարգացումը:

Ծրագիրն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով նախապես անցկացվել են գյուղատնտեսական և հարակից ապրանքների միջազգային առևտրի հետազոտությունները, ինչպես նաև բացահայտվել են պոտենցիալ շահառու հանդիսացող ընկերությունները: Հետազոտությունները իրականացրել են այն ենթաոլորտների/ապրանքների բացահայտման նպատակով, որոնք կարող են նպաստել շահառու երկրների միջև բիզնես և առևտրային կապերի ամրապնդմանը:

Ակնկալվում է, որ ծրագիրը մշտական ​​և շարունակական ազդեցություն կունենա գյուղատնտեսության և հարակից ոլորտների վրա, ինչպես նաև կընդլայնի արդեն հաստատված առևտրային կապերը:

Нет описания.

Համաժողովի ընթացքում մանրամասն ներկայացվեցին ծրագրի բնույթը, բովանդակությունը և անցկացման ընթացակարգերը, ինչպես նաև իրագործման եղանակները և ակնկալվող արդյունքները։ Մասնակիցների կողմից լրացված հարցաթերթիկների վերլուծության արդյունքում, առավելագույնը 10-օրյա ժամկետում կընտրվեն ծրագրի վերջնական շահառուները։ Ընտրության ողջ գործընթացը կանցկացվի բացառապես պարզ և թափանցիկ պայմաններում, բոլոր մասնակից ՓՄՁ-ները գրավոր կերպով կտեղեկացվեն արդյունքների վերաբերյալ։

Ծրագրի հաջորդ փուլերում կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ, «BRIDGES» միջոցառում Հայաստանում, ինչպես նաև կկազմակերպվի հայկական կողմից ընտրված ՓՄՁ-ներիմասնակցությունըերկօրյա «BRIDGES» միջոցառումներին գործընկերներ երկրներում (Հունաստան, Մոլդովա, Ռումինիա)՝ յուրաքանչյուր երկիր կմեկնի 6 գնորդ Հայաստանից։

Нет описания.

Նման միջոցառումները նպաստում են տարածաշրջանների գործարարների միջև արտադրական և առևտրային ուղղակի փոխշահավետ համագործակցության հաստատմանը:

Կազմկոմիտե՝ [email protected], հեռ․ 010 350111, 099 350111։

Ընդհանուր սահմաններ: Ընդհանուր լուծումներ։

Գրիպով չհիվանդանալու լավագույն միջոցը պատվաստումն է․ նախարարություն Վերականգնվել է Կամո-Շիրակ մոտ 5 կմ երկարությամբ ավտոճանապարհը Երևանում և 3 մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Քննարկվել են երեխաների և կանանց առողջության բարելավմանն ուղղված ծրագրերը Կենտրոնական բանկը սահմանել է թանկարժեք մետաղների գներ ու փոխարժեքներ Երկրաշարժ Հայաստանում Մի քանի բառով «Пальмовая ветвь» կոչված հանդիպման մասին․ Վլադիմիր Մարտիրոսյան Մեր հանդիպման լավ արդյունքները սպասեցնել չեն տա. Ալիև Նոյեմբերի 28-ին Էդուարդ Բաբայանը քայլերթ կմեկնարկի Աբովյան համայնքում Հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ տեղափոխող 4 մեքենա Ինչով պատվաստվել՝ Հայաստանից դուրս գալու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը և սահմանագծումը, կողմերի խնդրանքով, տեղի կունենա ՌԴ-ի աջակցությամբ. Պուտին Նոր ընդունված եռակողմ հայտարարության մեջ տառ անգամ չկա ռազմագերիների վերադարձի մասին․ միջազգայնագետ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարության տեքստը Ուշ թե շուտ դա տանելու է պատերազմի. Վազգեն Մանուկյան Աբովյանի ծննդատանը ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս, ջրաբերցի Վանիկ Մարգարյանի քույրը՝ Վանեն «Համաձայն չենք Ադրբեջանի նախագահի տեսակետի հետ». Փաշինյանը` գերիների մասին Փաշինյանը նախևառաջ արժեզրկում է Սյունիքը. Վահե Հակոբյան Ինեկոբանկը ներկայացնում է համաշխարհային թրենդ դարձած BNPL գնումների մշակույթը Հայաստանում Իսրայելն «արտակարգ դրության եզրին» է կորոնավիրուսի նոր տարբերակի պատճառով
website by Sargssyan