Թույլ տուր քեզ ավելին․ Rocket line` հայկական «Գնիր հիմա, վճարիր հետո» առաջատար վճարային ձևաչափը Idram&IDBank թվային հարթակից

IDBank-ն ու Իդրամը վաղուց արդեն գնումների նոր մշակույթ են ձևավորել Հայաստանում։ QR-ով անհպում ու անկանխիկ վճարումները ֆիզիկական և առցանց խանութներում առօրյա կիրառություն ունեն ընկերությունների հաճախորդների համար, իսկ Rocket line թվային ապառիկը լուծել է նաև դրամապանակի պարունակության, ավելի ճիշտ՝ դրա մնացորդի խնդիրը։

«Գնիր հիմա, վճարիր հետո» կամ Buy Now, Pay Later (BNPL) ձևաչափը լայնորեն տարածված է աշխարհում։ Մարդիկ կատարում են իրենց նախընտրած գնումները տվյալ պահին, և վճարում հետո՝ ամիսների ընթացքում՝ հաճախ նաև անտոկոս։ 

Հայաստանում Buy Now, Pay Later վճարման ձևաչափը ներդրել են IDBank-ն ու Իդրամը՝ այն անվանելով Rocket Line։ Սա այն կանաչ գիծն է, որի սահմաններում ընկերությունների հաճախորդները կարող են կատարել գնումներ, իսկ դրանց դիմաց վճարել մինչև 6 ամսվա ընթացքում։ 

Rocket line թվային ապառիկը գործում է բոլոր այն 6500-ից ավել կետերում, որտեղ հնարավոր է վճարում կատարել Idram&IDBank հավելվածով կամ 650-ից ավել առցանց խանութներում, որտեղ գնում կատարելիս կարելի է ընտրել Իդրամով վճարումը։ Բացի վաճառակետերը, թվային ապառիկը գործում է նաև Իդրամում ներկայացված այլ ծառայությունների համար վճարելիս․ լինի դա ուսման վարձը, ԱՊՊԱ-ն, կոմունալները, տարբեր միջոցառումների տոմսերը և այլն։

IDBank-ի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանի խոսքով՝ Ռոքեթ լայնն իսկապես մշակույթ է փոխել․ «Մեր հաճախորդները հրաշալի ընկալել են այն գաղափարը, որ մենք ներդրել ենք այս պրոդուկտն առաջարկելիս․ եթե առկա գումարը չի բավարարում Ձեր ցանկալի ապրանքը այս պահին գնելու համար, ապա Rocket Line-ը կատարյալ լուծում է: Կիրառման մյուս տարբերակը հետևյալն է․ Դուք ունեք գումար, բայց տվյալ կետում գործում է Rocket line 0%, այսինքն՝ գնումը կատարում եք այս պահին և դրա դիմաց կարող եք վճարել 1,2,3 կամ 6 ամիս անց՝ կախված վաճառակետից, ընդ որում՝ նույն գինը, ոչ մի լումա ավել։ Այդ դեպքում ինչու՞ հիմա ծախսել Ձեր գումարը, չէ՞ որ այն կարող է հարկավոր լինել այլ նպատակների համար», - ասում է Տիգրան Մխիթարյանը։ 

Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանն էլ նշում է, որ Rocket line 0%-ն արդեն գործում է շուրջ 1500 կետերում։ «Մեր գործընկերները իրենք էլ շահագրգռված են առաջարկելու իրենց հաճախորդներին Rocket line 0% վճարման տարբերակը, քանի որ այդ դեպքում աճում են իրենց վաճառքի ծավալները և միջին կտրոնը։ Բացի այդ՝ դա լոյալության դրսևորում է իրենց հաճախորդների նկատմամբ, քանի որ նրանք հիանալի հնարավորություն են ստանում թույլ տալ իրենց ավելին վճարման այս տեսակի միջոցով», - ասել է Գրիգորի Յոլյանը և նշել, որ բացի վճարման ճկուն գործիքակազմից՝ նրանք նաև շարունակաբար բարելավում են անհպում վճարումների պրոցեսը։ «Վառ օրինակ է առցանց խանութներում կիրառվող մեր QR-վճարման հնարավորությունը սմարթֆոնով։ Առցանց գնումները մեր ջանքերի շնորհիվ դարձել են էլ ավելի արագ և անվտանգ, քանի որ վճարում եք կատարում առանց հավելյալ տվյալների մուտքագրման, ինչպես, օրինակ, քարտերով վճարելիս։ Մեր դեպքում՝ պարզապես ընտրում եք վճարել Իդրամով, սքանավորում Idram&IDBank հավելվածով առցանց խանութի կայքում էկրանին արտացոլվող QR-կոդը, սեղմում վճարել հիմա կամ վճարել հետո։ Դա տևում է վայրկյաններ և շատ հարմարավետ է։ Իսկ եթե առցանց խանութի կայք եք մտել բջջայինով, ապա վճարելիս ընտրում եք վճարել Idram&IDBank հավելվածով, որը անմիջապես տանում է Ձեր հարազատ Իդրամում արդեն վերջնական վճարման էջը, որտեղ նույնպես կարելի է ընտրել վճարել հիմա, թե հետո։ Սա իրոք վճարման նոր իրականություն է»,- ավելացրել է Յոլյանը։

Rocket line սահմանաչափ ստանալու համար պետք է լինել Իդրամի և IDBank-ի հաճախորդ, անցնել պատշաճ նույնականացում և դառնալ Պրեմիում պլյուս օգտատեր։ Եթե Դուք Բանկի և Իդրամի նոր հաճախորդ եք և հավելվածում կամ IDBanking.am առցանց հարթակում դեռևս չեք տեսնում Rocket Line-ի Ձեր սահմանաչափը, ապա անհրաժեշտ է անմիջապես հավելվածից դիմել Բանկին՝ ստանալու համար Rocket Line սահմանաչափ։ Ձեզ համար հատուկ սահմանաչափ կհաստատվի, որը հետագայում կարող եք նաև ավելացնել անմիջապես հավելվածի միջոցով՝ մի քանի հպումով։ Դե իսկ սահմանաչափի օգտագործված մասը կարելի է մարել նույնքան պարզ և արագ, ինչպես սահմանաչափը ստանալը՝ առանց մարման պարտադիր գրաֆիկների, ժամկետի մեջ՝ երբ ցանկանաք։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր» Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունը Մալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր
website by Sargssyan