Հնարավոր է Փարիզի խաղերում պայքարել ու մեդալակիր դառնալ. Էլմիրա Կարապետյան

Հաճելի զրուցակից է հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը: Նա նոր է վերադարձել Լոզանից, ուր մասնակցել է UEFA-ի  և շվեդական IMD BUSINESS SCHOOL  միջազգային բիզնես դպրոցի  համատեղ կազմակերպած  << Innovation in action >>   դասընթացին: Ծրագրին միացել է նաև միջազգային օլիմպիական կոմիտեն:  ՄՕԿ –ը մրցութային մի քանի փուլով, տարբեր մարզաձևերի 1800  դիմորդներից  ընտրել է  օլիմպիական խաղերի ընդամենը  երկու մասնակցի և հովանավորել: Ընտրյալներից մեկը մեր Էլմիրա Կարապետյանն է, մյուսը ՝ աֆրիկացի Բիանկա Բայտենտագը, որը  Տոկիոյի օլիմպիական խաղերում   վինդսյորֆինգ մրցաշարի փոխչեմպիոնուհի է : Երևանցի ատրճանակավարուհին տեղեկացրեց,  որ հիշյալ բիզնես դպրոցը մեծ հեղինակություն ունի աշխարհում: Ծրագիրը,  որտեղ ընդգրկված է մեր մարզուհին, բաղկացած է երեք փուլից: Առաջինի և երրորդի տևողությունը մեկական ամսով  հեռավար ուսուցումներ են, իսկ երկրորդը՝ Շվեյցարիայում անցկացված մեկշաբաթյա դասընթացն էր: Հրաձգուհին զրույցում  ասաց, որ դասերը տեսագործնական բնույթ ունեցան: Ունկդիրները եղել են տարբեր հաստատություններում ու անձամբ են հետևել գործնական աշխատանքներին: Հիմնական նպատակը եղել է ինովացիոն  - բիզնես տեխնոլոգիաների և   նոր մտքի ներդրումը  սպորտի  զարգացման համար: Եղել են ՄՕԿ –ի թանգարանում, զբոսնել այգում: Հանդիպման վերջում  Էլմիրան և Բիանկան իրենց ստորագրությունն են դրել հատուկ ցուցապատի վրա: Նման պատիվ տրվում է այն օլիմպիականներին, ովքեր հատուկ հրավերով են այցելում ՄՕԿ –ի կենտրոնակայան: Երևանի տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ Էլմիրան նաև ասաց , որ հենց դասընթացի օրերին է ձևավորվել իր միտքը՝ ոլորտի առաջընթացի ուղղությամբ: Անդրադարձանք նաև նրա մասնակցությամբ Տոկիոյի և երեք տարի հետո կայանալիք Փարիզի օլիմպիական խաղերին: -Ճիշտ է  ծագող արևի երկրում անցկացված  օլիմպիական խաղերի  ուղեգիր նվաճեցի, բայց 53 մասնակիցների պայքարում  վաստակածս 573 միավորը չբավարարեց  լավագույն ությակ մտնել, - ասաց նշանառուն: - Մրցաշարը նաև վկայեց, որ հնարավոր է Փարիզի խաղերում պայքարել ու մեդալակիր դառնալ:  Թեև ասում են,  որ օլիմպիական խաղերում գլխավորը մասնակցությունն է, բայց դա չի համապատասխանում իմ էությանը, բնավորությանը: Մարզիկը չպիտի մրցավայր մեկնի զբոսաշրջիկի կարգավիճակով: Ասպարեզ ելնողի հիմնական նպատակը մրցանակակիր դառնալը պետք է լինի: Մարզիչների հետ արդեն վերլուծել ենք իմ սխալները, գնահատել ունակություններս: Հաստատել ենք նաև անհատական ծրագիր, որով առաջնորդվում եմ . . . Հարցրինք, թե ով է սպորտում նրա կուռքը: Ասաց, որ այդպիսին չունի, թեև պապը հայկական ֆուտբոլի նշանավոր դեմքերից է եղել: Տվեց նրա  անունը, ու մենք պատառիկներ հիշեցինք  վաստակավոր մարզիչ, Շենգավիթում գործող ֆուտբոլի դպրոցի երկարամյա տնօրեն էդիկ Կարապետյանի հետ ունեցած հանդիպումներից:  Էլմիրան հուզվեց, գեղեցիկ աչքերից հոսող արցունքների միջից ասաց , որ ընդամենը ամիսներ առաջ է կյանքին հրաժեշտ տվել իր սիրելի պապիկը: Հավատանք, որ բնածին շնորհքով օժտված, աշխատասեր ու  նրբազգաց հրաձգուհու նպատակները կիրականանան:

Գրիպով չհիվանդանալու լավագույն միջոցը պատվաստումն է․ նախարարություն Վերականգնվել է Կամո-Շիրակ մոտ 5 կմ երկարությամբ ավտոճանապարհը Երևանում և 3 մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Քննարկվել են երեխաների և կանանց առողջության բարելավմանն ուղղված ծրագրերը Կենտրոնական բանկը սահմանել է թանկարժեք մետաղների գներ ու փոխարժեքներ Երկրաշարժ Հայաստանում Մի քանի բառով «Пальмовая ветвь» կոչված հանդիպման մասին․ Վլադիմիր Մարտիրոսյան Մեր հանդիպման լավ արդյունքները սպասեցնել չեն տա. Ալիև Նոյեմբերի 28-ին Էդուարդ Բաբայանը քայլերթ կմեկնարկի Աբովյան համայնքում Հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ տեղափոխող 4 մեքենա Ինչով պատվաստվել՝ Հայաստանից դուրս գալու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը և սահմանագծումը, կողմերի խնդրանքով, տեղի կունենա ՌԴ-ի աջակցությամբ. Պուտին Նոր ընդունված եռակողմ հայտարարության մեջ տառ անգամ չկա ռազմագերիների վերադարձի մասին․ միջազգայնագետ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարության տեքստը Ուշ թե շուտ դա տանելու է պատերազմի. Վազգեն Մանուկյան Աբովյանի ծննդատանը ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս, ջրաբերցի Վանիկ Մարգարյանի քույրը՝ Վանեն «Համաձայն չենք Ադրբեջանի նախագահի տեսակետի հետ». Փաշինյանը` գերիների մասին Փաշինյանը նախևառաջ արժեզրկում է Սյունիքը. Վահե Հակոբյան Ինեկոբանկը ներկայացնում է համաշխարհային թրենդ դարձած BNPL գնումների մշակույթը Հայաստանում Իսրայելն «արտակարգ դրության եզրին» է կորոնավիրուսի նոր տարբերակի պատճառով
website by Sargssyan