Հայաստանի պետական պարտքը գերազանցեց 9,2 մլրդ ԱՄՆ դոլարը (Գրաֆիկ)

Ի հեճուկս կառավարության բարձրագոչ հայտարարությունների՝ Հայաստանի պետական պարտքը շարունակում է աճել։ Միայն այս տարվա 10 ամիսների ընթացքում պետական պարտքն աճել է 1,2 մլրդ ԱՄՆ դոլարով կամ 15,6 տոկոսով՝ գերազանցելով 9,2 մլրդ-ը։Մի կողմից պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար հայտարարություններ է տարածում աննախադեպ հարկային եկամուտների հավաքագրումների մասին, մյուս կողմից կառավարությունը շարունակում է արագ տեմպերով պարտք կուտակել։ Սա նշանակում է, որ երկնիշ տնտեսական աճի փոխարեն այս տարի երկնիշ պարտք կկուտակենք։

 

Հկանշական է, որ այս ընթացքում ավելացել է ոչ միայն  արտաքին, այլեւ ներքինպարտքը։ Մասնավորապես՝ 2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության միայն արտաքին պարտքն աճել է 647,4 մլն դոլարով կամ 10,6 տոկոսով, իսկ ներքինը՝ 593,4 մլն ԱՄՆ դոլար կամ 31 տոկոսով։

2011 թվականի մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ՝ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2021թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 966.8 հազ. մարդ։ Հետևաբար ստացվում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պարտք է 3104 դոլար․ տարեսկզբի համեմատ մեկ շնչին ընկնող պետական պարտքը ավելացել է 418  դոլարով կամ 15,6 տոկոսով։

Գործնականում խնդիրը պետական պարտքի մեծությունը չէ, այլ դրա արդյունավետ ծախսելը։ Խիստ մտահոգիչ է պարտքի և համախառն ներքին արդյունքի մեծությունների դինամիկան։ Ստացվում է, որ տնտեսությունն աճել է 4,4 տոկոսով, իսկ պետական պարտքը՝ 15,6 տոկոսով։ Այս ցուցանիշներից պարզ է դառնում, որ պետական պարտքի հավելաճը չի նպաստել տնտեսության աճին, զարգացմանը, ինչը լրացուցիչ բեռ է դառնում հաջորդ սերունդների համար։

 

Գրիպով չհիվանդանալու լավագույն միջոցը պատվաստումն է․ նախարարություն Վերականգնվել է Կամո-Շիրակ մոտ 5 կմ երկարությամբ ավտոճանապարհը Երևանում և 3 մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Քննարկվել են երեխաների և կանանց առողջության բարելավմանն ուղղված ծրագրերը Կենտրոնական բանկը սահմանել է թանկարժեք մետաղների գներ ու փոխարժեքներ Երկրաշարժ Հայաստանում Մի քանի բառով «Пальмовая ветвь» կոչված հանդիպման մասին․ Վլադիմիր Մարտիրոսյան Մեր հանդիպման լավ արդյունքները սպասեցնել չեն տա. Ալիև Նոյեմբերի 28-ին Էդուարդ Բաբայանը քայլերթ կմեկնարկի Աբովյան համայնքում Հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ տեղափոխող 4 մեքենա Ինչով պատվաստվել՝ Հայաստանից դուրս գալու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը և սահմանագծումը, կողմերի խնդրանքով, տեղի կունենա ՌԴ-ի աջակցությամբ. Պուտին Նոր ընդունված եռակողմ հայտարարության մեջ տառ անգամ չկա ռազմագերիների վերադարձի մասին․ միջազգայնագետ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարության տեքստը Ուշ թե շուտ դա տանելու է պատերազմի. Վազգեն Մանուկյան Աբովյանի ծննդատանը ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս, ջրաբերցի Վանիկ Մարգարյանի քույրը՝ Վանեն «Համաձայն չենք Ադրբեջանի նախագահի տեսակետի հետ». Փաշինյանը` գերիների մասին Փաշինյանը նախևառաջ արժեզրկում է Սյունիքը. Վահե Հակոբյան Ինեկոբանկը ներկայացնում է համաշխարհային թրենդ դարձած BNPL գնումների մշակույթը Հայաստանում Իսրայելն «արտակարգ դրության եզրին» է կորոնավիրուսի նոր տարբերակի պատճառով
website by Sargssyan