Փաշինյանը նախևառաջ արժեզրկում է Սյունիքը. Վահե Հակոբյան

Նիկոլ Փաշինյանի՝ շուրջ երկու ժամ տևած առցանց ասուլիսի ժամանակ, երբ նա պատասխանում էր ՀԿ-ների և զանգվածային լրատվամիջոցների հարցերին, ընտրողաբար էր մոտենում, թե որ հարցին պատասխանի, որն` անտեսի, 168․am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։ Նա ընդգծել է, որ «Ֆեյսբուքում» մեկնաբանություն թողնելու հնարավորությունը փակ էր, մարդիկ զրկված էին իրենց կարծիքներն արտահայտելու հնարավորությունից։

Վահե Հակոբյանն անդրադարձել է Փաշինյանի արտահայտած մի քանի մտքի՝ վերաբերող, մասնավորապես, Խորհրդային քարտեզներին, «անկլավներին», պատերազմի հանգամանքներին, նրա երկիմաստ ակնարկներին։ Ըստ պատգամավորի՝ շատերն են կարծում, որ այդ հարցազրույցով Փաշինյանը նոր պատերազմ սադրեց։

Այնուհանդերձ, Վահե Հակոբյանի խոսքով, որքան էլ իր համար դժվար և տհաճ լիներ, նայել է այդ ասուլիսը և համոզված է՝ բոլոր հարցերը նախապես էին ընտրել ու նաև խմբագրել։

«Ես այնտեղ տեսա նոր տեսակի Փաշինյանի, որով արդեն ոչ թե իրավապահ մարմինները պետք է զբաղվեն, այլ մասնագետները, որոնք առնչվում են առողջության, ավելի ճիշտ՝ առողջության բացակայության հետ։ Ընդհանուր առմամբ, ինձ համար ընկալելի դարձավ երկու մեսիջ՝ նա փորձեց դա ուղղել այն հանրությանը, որին ծայրահեղ արհամարհում է։ Փաշինյանի ասելիքն այն էր, որ դեմարկացիա և դեմիլիտացիա անելով՝ ճանաչելու ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հետո՝ նրանց ճանապարհներ տալը «բխում է մեր շահերից»»,- նշել է պատգամավորը։

Ըստ նրա՝ Փաշինյանը դռնփակ, հանրության մեջքի հետևում պայմանավորվածությունների է գնում, որտեղ ազգային և պետական շահը բացակայում է, սակայն սեփական վախերի պատճառով երբեմն նաև փորձում է խուսափել ձեռք բերված պայմանավորվածություններից։ Սյունիքի մարզում Ադրբեջանի վերջին ագրեսիան պայմանավորված էր հենց այդ հանգամանքով. Փաշինյանը խախտել է այն պայմանավորվածությունը, որը նախապես ձեռք էր բերել փակ դռների ետևում։

«Այսօր Ալիևն ինչ ասում է, Փաշինյանը չի կարողանում պատասխանել՝ ոչ։ Երբ հասկանում է, որ այդ ամենն առաջին հերթին խնդիր կարող է լինել իր համար, փորձում է խուսանավել։ Վերջին իրադարձությունները վկայում են այդ մասին։ Նաև այն, որ դեկտեմբերի 15-ին նախատեսվում է հանդիպում Բրյուսելում։ Սա վկայում է այն մասին, որ նախապես եղել է գործընթաց։ Հաջորդիվ փոխեց պաշտպանության նախարարին, բերեց իր համար վստահելի մարդու՝ «սպարապետ Սուրենին», որն ուղիղ կապ է հաստատում իր կոլեգաների հետ՝ Թուրքիայում և Ադրբեջանում։ Այսպիսով, համոզված եմ՝ Փաշինյանը փորձում է Ռուսաստանին հետ պահել այս բանակցային գործընթացից»,- ասել է Վահե Հակոբյանը։

Նա հատկանշական է համարել Փաշինյանի ասուլիսից մեկ այլ դրվագ ևս․ երբ վերջինս հայտարարեց, որ իր կյանքի ամենամեծ հարվածն այն վիրտուալ բունտն էր, որը հաջորդեց դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերած երիտասարդին աշխատանքից ազատելուն։  

«Իսկ ո՞ւր մնաց մեր 5 000-ից ավելի լուսավոր տղաների կյանքը, ու՞ր մնացին մեր կորցրած տարածքները, նաև այն, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբերջանն անընդհատ անարգում էր մեր դրոշը։ Շատ հետարքրքիր է՝ այդ ժամանակ նա հարված ստացե՞լ է»,- շեշտել է պատգամավորը։

Հակոբյանը կարծիք է հայտնել նաև, որ բոլոր հարցերում պոպուլիստական ու մանիպուլյատիվ իր գործելաոճը Փաշինյանը շարունակում է՝ առանց հաշվի առնելու, որ հասարակության շոկային վիճակն անցնում է, իսկ իր ասուլիսով ավելի բարդ իրավիճակի մեջ դրեց ինքն իրեն։

Վահե Հակոբյանը կանխատեսել է նաև, որ Սոչիում եռակողմ հանդիպմանը Փաշինյանին ստիպելու են ինչ-որ փաստաթուղթ ստորագրել․ անվանեն դա դելիմիտացիա-դեմարկացիա, թե միմյանց սահմանների ճանաչում։

«Այստեղ պետք է նկատել, որ անգամ 2020 թ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթները Ադրբեջանը չի կատարել։ Հիմա Փաշինյանն ինչպե՞ս է ստորոգրելու ևս մեկ փաստաթուղթ։ Մենք տասնյակ կիլոմետրեր նահանջ ենք կատարել՝ հասնելով Կապան։ Դա արվել է Փաշինյանի հրամանով, այդ մասին անգամ նա է ասել։ Այսինքն, Սյունիքն էլ է իր համար դժբախտ ու դժգույն»,- ասել է նա։

Հարցին՝ ստացվում է, որ օրակարգից դուրս է մղվել Արցախի հարցը, և հիմա դրված է Սյունիքի՞ հարցը, Հակոբյանը պատասխանել է՝ Փաշինյանը նախևառաջ արժեզրկում է Սյունիքը։ 

Պատգամավորը հավելել է, որ ադրբեջանցիների համար M2 ճանապարհը էական նշանակություն չունի, բայց ամենաթողության պայմաններում նրանք ինչ կարողանում են, վերցնում են, որպեսզի հետո առևտրի առարկա դարձնեն։

«Նույնը գերիների դեպքում է։ Պետք չէ մոռանալ, որ ամիսներ առաջ գերիների դիմաց Ադրբեջանն ստացավ քարտեզներ։ Պետք է նկատել, որ օրվա իշխանությունն անգամ գերիների և զոհերի հստակ թիվ չգիտի»,- ասել է Հակոբյանը։

Նա ընդգծել է՝ այս իշխանությունն ունի մեկ նպատակ՝ չթողնել իր աթոռները։

 

 

Գունավոր մետաղների գները՝ հունվարի 19-ի դրությամբ Դժբախտություն` Արշակ Կարապետյանի ընտանիքում Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը մնում է համեմատաբար կայուն. Ստանիսլավ Զասը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին Թեհրանը Մոսկվային առաջարկել է Ադրբեջանից Իրանի հարավ ռուսական գազի սվոփ Կրետեի հայտնի փարոսն ու Ալեքսանդրուպոլի քաղաքապետարանը լուսավորվել են հայոց եռագույնով Դանակով զինված ավազակային հարձակում՝ Լոռու մարզում «Պարզվում է՝ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանը վիրավորվել է ինձնից»․ Շահեն Հարությունյանին Ոստիկանություն են հրավիրել ՔՊ-ական պատգամավորներն անձնական երաշխավորություն են ներկայացրել Դավիթ Տոնոյանին կալանքից ազատ արձակելու համար Կարմիր խաչը չի կարողացել սնունդ տանել Բարձրավան, քանի որ այլընտրանքային ճանապարհը փակ է բքի պատճառով. Վարչական ղեկավար Էրդողանը փետրվարի սկզբին կայցելի Ուկրաինա Ամերիկացի սննդաբանը 5 մթերք է հայտնաբերել, որոնք փոխարինում են սուրճին և օգնում պահպանել առույգությունը Transfermarkt. Տիգրան Բարսեղյանը՝ Սլովակիայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստ Պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար տնտեսվարողները տուգանվում են Ինչ է Պուտինը հանձնարարել Շոյգուին. մանրամասներ «Յուվենտուսը» պատրաստ է 65 միլիոն եվրոյով վաճառել Դե Լիգտին Հեղուկ գազի դեֆիցիտ կա. լրացուցիչ խոչընդոտներն ավելի անհետաքրքիր ու դժվար են դարձրել ներմուծումը. տնտեսագետ Թուրքիան չի ցանկանում հայ–թուրքական հաջորդ հանդիպումը լինի 3-րդ երկրում. Sabah Չավուշօղլուն Միրզոյանին հրավիրել է Անթալիա. ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է «Դատապարտյալների հիվանդանոցի» պետը բերման է ենթարկվել. Արդարադատության նախարարությունը հաստատում է Գյումրու Գործարանային 2 Ա շենքից հոսպիտալացված կինը տեղափոխվել է Երևան. վերջույթի ամպուտացման անհրաժեշտություն կա
website by Sargssyan