Գրիպով չհիվանդանալու լավագույն միջոցը պատվաստումն է․ նախարարություն

Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են 2021-2022 թթ.սեզոնի համար նախատեսված սեզոնային գրիպի քառավալենտ պատվաստանյութով, և բոլոր նրանք ովքեր չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել:

Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, զինծառայողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ: Սակայն ազգաբնակչության այլ խմբերի համար ևս պատվաստումը կլինի հասանելի (ռիսկի խմբերի պատվաստումներից հրաժարված անձանց հաշվին)։

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում է.

✅ Պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,
✅ խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
✅ եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
✅ եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ,
✅ մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
✅ հագնվե´ք եղանակին համահունչ,
✅ պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
✅ օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
✅ հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
✅ հետևե´ք անձնական հիգիենային։

 

		</article>
		<div class=

Գունավոր մետաղների գները՝ հունվարի 19-ի դրությամբ Դժբախտություն` Արշակ Կարապետյանի ընտանիքում Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը մնում է համեմատաբար կայուն. Ստանիսլավ Զասը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին Թեհրանը Մոսկվային առաջարկել է Ադրբեջանից Իրանի հարավ ռուսական գազի սվոփ Կրետեի հայտնի փարոսն ու Ալեքսանդրուպոլի քաղաքապետարանը լուսավորվել են հայոց եռագույնով Դանակով զինված ավազակային հարձակում՝ Լոռու մարզում «Պարզվում է՝ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանը վիրավորվել է ինձնից»․ Շահեն Հարությունյանին Ոստիկանություն են հրավիրել ՔՊ-ական պատգամավորներն անձնական երաշխավորություն են ներկայացրել Դավիթ Տոնոյանին կալանքից ազատ արձակելու համար Կարմիր խաչը չի կարողացել սնունդ տանել Բարձրավան, քանի որ այլընտրանքային ճանապարհը փակ է բքի պատճառով. Վարչական ղեկավար Էրդողանը փետրվարի սկզբին կայցելի Ուկրաինա Ամերիկացի սննդաբանը 5 մթերք է հայտնաբերել, որոնք փոխարինում են սուրճին և օգնում պահպանել առույգությունը Transfermarkt. Տիգրան Բարսեղյանը՝ Սլովակիայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստ Պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար տնտեսվարողները տուգանվում են Ինչ է Պուտինը հանձնարարել Շոյգուին. մանրամասներ «Յուվենտուսը» պատրաստ է 65 միլիոն եվրոյով վաճառել Դե Լիգտին Հեղուկ գազի դեֆիցիտ կա. լրացուցիչ խոչընդոտներն ավելի անհետաքրքիր ու դժվար են դարձրել ներմուծումը. տնտեսագետ Թուրքիան չի ցանկանում հայ–թուրքական հաջորդ հանդիպումը լինի 3-րդ երկրում. Sabah Չավուշօղլուն Միրզոյանին հրավիրել է Անթալիա. ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է «Դատապարտյալների հիվանդանոցի» պետը բերման է ենթարկվել. Արդարադատության նախարարությունը հաստատում է Գյումրու Գործարանային 2 Ա շենքից հոսպիտալացված կինը տեղափոխվել է Երևան. վերջույթի ամպուտացման անհրաժեշտություն կա
website by Sargssyan