Նախկին նախարարներին կանչել են հանձնաժողով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկա օրերին ակտիվորեն նիստեր է անցկացնելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը: Ավելին՝ երեկ արդեն նման մի նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստի մի մասը տեղի է ունեցել փակ ռեժիմով, որի ժամանակ պատգամավորները Արշամյանից հետաքրքրվել են 2020-ի սեպտեմբերի 27-ին մեկնարկած «Մենք ենք մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքից եւ այդ գումարների ծախսման մանրամասներից:

Մեզ հայտնի է դարձել, թե ովքեր են մասնակցելու առաջիկա նիստերին: Մասնավորապես, այսօր նիստին մասնակցելու է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը, վաղը՝ ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, իսկ արդեն հունվարի 14-ին՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը: Նշենք, որ այս հանձնաժողովի նախագահը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն է:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ ավելի քան 52 միլիարդ դրամը, նվիրատվության ձեւով փոխանցվել էր կառավարությանը, սակայն այդ գումարը ծախսելու վերաբերյալ տարատեսակ տեղեկություններ հայտնվեցին, եւ քննիչ հանձնաժողովը նպատակ ունի ստուգել նաեւ դրանք՝ բացահայտելու կոռուպցիոն ռիսկերը եւ դրսեւորումները:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»
website by Sargssyan