Վարչապետն ընդունել է Գյումրիի նորընտիր քաղաքապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին և փոխքաղաքապետեր՝ Արթուր Պապիկյանին ու Դավիթ Առուշանյանին:

Վարչապետը ողջունել և շնորհավորել է նրանց՝ Գյումրիի քաղաքապետի ու փոխքաղաքապետերի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ. «Ուրախ եմ, որ մեր քաղաքական ուժերը կայացրեցին որոշում՝ կենտրոնանալ Գյումրիի խնդիրների լուծման վրա։ Պետք է ասենք, որ վերջին տարիներին Գյումրիում տեղի ունեցած փոփոխությունները սկսել են նկատվել և, իհարկե, կարիք չկա ասելու, որ կառավարության համար սա շատ կարևոր խնդիր է: Հույս ունեմ, որ այս մոդելը, որը հիմա Գյումրիում փորձարկվում է, ի վերջո ցույց կտա իր արդյունավետությունը, որովհետև կարևոր է ցույց տալ, որ ընտրությունները ընտրություններ, սակայն ընտրություններից հետո ձևավորում ենք ընդհանուր օրակարգ՝ հիմնված մեր նախընտրական ծրագրերի վրա և կենտրոնանում այդ օրակարգի իրագործման վրա ու իրագործում: Դրանից, իհարկե, միայն Գյումրիի մեր հայրենակիցները, Շիրակի մարզը կօգտվեն և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը։ Կարող եք արձանագրել, որ ունեք կառավարության աջակցությունը և այնտեղ, որտեղ բանը կհասնի կառավարության աջակցությանը, իհարկե, մենք ամեն ջանք կգործադրենք՝ ի վերջո Գյումրիի աղետալի երկրաշարժի հետքերը վերացնելու համար։ Կրկին շնորհավորում եմ և ողջունում»:

Գյումրիի նորընտիր քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և նշել, որ ամեն ինչ անելու են, որպեսզի օր առաջ Գյումրիի հետ կապված խնդիրները լուծվեն: «Ունենք բազմաթիվ ծրագրեր ՎԶԵԲ-ի, սուբվենցիայի, նաև գործարանների հետ կապված: Մենք համապատասխան հողատարածքներ, ինչու չէ շինություններ կարող ենք հատկացնել, որի արդյունքում նոր աշխատատեղեր կստեղծվեն»,- ասել է Վարդգես Սամսոնյանը։ Քաղաքապետը հավելել է, որ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում լուսավորության համար նախատեսված է 6 մլն դոլար: Այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկել են այդ միջոցները Գյումրիի 58-րդ թաղամասի ընդհանուր բարեկարգմանը, ասֆալտապատմանը և լուսավորությանն ուղղորդելու հնարավորությունը: «Նաև սուբվենցիոն ծրագրերից ազատ միջոցներ կան, որոնք կրկին փորձելու ենք ուղղորդել փողոցաշինության աշխատանքների վրա: ՎԶԵԲ-ի և սուբվենցիոն ծրագրերի պարագայում կունենանք բարեկարգ փողոցներ»,- ասել է քաղաքապետը:

Գունավոր մետաղների գները՝ հունվարի 19-ի դրությամբ Դժբախտություն` Արշակ Կարապետյանի ընտանիքում Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը մնում է համեմատաբար կայուն. Ստանիսլավ Զասը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին Թեհրանը Մոսկվային առաջարկել է Ադրբեջանից Իրանի հարավ ռուսական գազի սվոփ Կրետեի հայտնի փարոսն ու Ալեքսանդրուպոլի քաղաքապետարանը լուսավորվել են հայոց եռագույնով Դանակով զինված ավազակային հարձակում՝ Լոռու մարզում «Պարզվում է՝ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանը վիրավորվել է ինձնից»․ Շահեն Հարությունյանին Ոստիկանություն են հրավիրել ՔՊ-ական պատգամավորներն անձնական երաշխավորություն են ներկայացրել Դավիթ Տոնոյանին կալանքից ազատ արձակելու համար Կարմիր խաչը չի կարողացել սնունդ տանել Բարձրավան, քանի որ այլընտրանքային ճանապարհը փակ է բքի պատճառով. Վարչական ղեկավար Էրդողանը փետրվարի սկզբին կայցելի Ուկրաինա Ամերիկացի սննդաբանը 5 մթերք է հայտնաբերել, որոնք փոխարինում են սուրճին և օգնում պահպանել առույգությունը Transfermarkt. Տիգրան Բարսեղյանը՝ Սլովակիայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստ Պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար տնտեսվարողները տուգանվում են Ինչ է Պուտինը հանձնարարել Շոյգուին. մանրամասներ «Յուվենտուսը» պատրաստ է 65 միլիոն եվրոյով վաճառել Դե Լիգտին Հեղուկ գազի դեֆիցիտ կա. լրացուցիչ խոչընդոտներն ավելի անհետաքրքիր ու դժվար են դարձրել ներմուծումը. տնտեսագետ Թուրքիան չի ցանկանում հայ–թուրքական հաջորդ հանդիպումը լինի 3-րդ երկրում. Sabah Չավուշօղլուն Միրզոյանին հրավիրել է Անթալիա. ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է «Դատապարտյալների հիվանդանոցի» պետը բերման է ենթարկվել. Արդարադատության նախարարությունը հաստատում է Գյումրու Գործարանային 2 Ա շենքից հոսպիտալացված կինը տեղափոխվել է Երևան. վերջույթի ամպուտացման անհրաժեշտություն կա
website by Sargssyan