Պատվաստանյութերի փրկարար ազդեցության դերը չափազանցված է․ Արա Զոհրաբյան

Ինչպես գիտեք առողջապահության նախարարությունը նոր սահմանափակումներ է նախատեսել: Նպատակը մեկն է՝ որքան հնարավոր է շատ մարդ պատվաստել քովիդի դեմ: Այս մասին գրել է Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը։

«Արդյոք այդ պատվաստանյութերը մարդկանց օգնում են: Արդյոք այդ պատվաստանյութերից անդառնալի վնասներ չեն առաջանում կամ չեն առաջանա ապագայում:

Արդյոք ճիշտ է մասսայական պատվաստումների ենթարկվելը: Սրանք հարցեր են, որ յուրաքանչյուր գիտակից մարդ պետք է ինքն իրեն տա: Իսկ այս հարցերը գոնե պետք է առաջանան, քանի որ որևէ պատվաստանյութ գրանցված չէ: Գրանցված չէ, որովհետև չի անցել փորձարկումների բոլոր փուլերը:

Հիմա ձեզ կներկայացնեմ վիճակագրական որոշ տվյալներ:

‼ Արաբական Միացյալ Էմիրություններում պատվաստվել է բնակչության 99 տոկոսը (1-ին դեղաչափով, 92% 2 դեղաչափով), դեկտեմբերից սկսել են աճել վարակվելու դեպքերը և մահերը: Օրինակ՝ 09.01.2022թ. գրանցվել է վարակման 2759 դեպք, իսկ 12.01.2022թ.՝ մահվան 4 դեպք:

‼ Կանադայում պատվաստվել է բնակչության 84 տոկոսը ( 78% 2 դեղաչափով), դեկտեմբերից սկսել են աճել վարակվելու դեպքերը և մահերը: Օրինակ՝ 01.01.2022թ. գրանցվել է վարակման 46.118 դեպք, իսկ 12.01.2022թ.՝ մահվան 124 դեպք:

 

‼ Միացյալ Թագավորությունում պատվաստվել է բնակչության 76 տոկոսը (70 % 2 դեղաչափով), դեկտեմբերից սկսել են աճել վարակվելու դեպքերը և մահերը: Օրինակ՝ 31.12.2021թ. գրանցվել է վարակման 188.508 դեպք և մահվան 203 դեպք:

‼ Հայաստանում պատվաստվել է բնակչության 32 տոկոսը (25 % 2 դեղաչափով): Հայաստանում վարակի նվազման միտում կա: Օրինակ՝ 13.01.2022թ. գրանցվել է վարակման 298 դեպք և մահվան 4 դեպք:

 

Դուք տեսաք, որ 99 տոկոս պատվաստված Արաբական Միացյալ Էմիրություններում, 84 տոկոս պատվաստված Կանադայում, 76 տոկոս պատվաստված Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի վարակման դեպքերն աճում էին, այնինչ 32 տոկոս պատվաստված Հայաստանում նվազում էին:

Արդյոք սա ևս մեկ անգամ չի խոսում այն մասին, որ պատվաստանյութերի փրկարար ազդեցության դերը չափազանցված է: Հետևությունները դուք արեք:

✅Ուզում եմ հիշեցնել, որ պատվաստանյութերի համար թեև քաղաքացին չի վճարում, բայց վճարում է պետությունը՝ մեր հարկերի հաշվին:

✅Ուզում եմ հիշեցնել նաև, որ՝ 2022թ. հունվարի 17-ին ժամը 16:00-ից հանրահավաք ենք կազմակերպել Առողջապահության նախարարության շենքի մոտ գտնվող Գարեգին Նժդեհ արձանի հարակից տարածքում:

✅Ազատ կամք նախաձեռնությունը պայքարում է պատվաստման պարտադրանքի դեմ: Մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է որոշի պատվաստվի, թե՝ ոչ»:

Գունավոր մետաղների գները՝ հունվարի 19-ի դրությամբ Դժբախտություն` Արշակ Կարապետյանի ընտանիքում Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը մնում է համեմատաբար կայուն. Ստանիսլավ Զասը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին Թեհրանը Մոսկվային առաջարկել է Ադրբեջանից Իրանի հարավ ռուսական գազի սվոփ Կրետեի հայտնի փարոսն ու Ալեքսանդրուպոլի քաղաքապետարանը լուսավորվել են հայոց եռագույնով Դանակով զինված ավազակային հարձակում՝ Լոռու մարզում «Պարզվում է՝ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանը վիրավորվել է ինձնից»․ Շահեն Հարությունյանին Ոստիկանություն են հրավիրել ՔՊ-ական պատգամավորներն անձնական երաշխավորություն են ներկայացրել Դավիթ Տոնոյանին կալանքից ազատ արձակելու համար Կարմիր խաչը չի կարողացել սնունդ տանել Բարձրավան, քանի որ այլընտրանքային ճանապարհը փակ է բքի պատճառով. Վարչական ղեկավար Էրդողանը փետրվարի սկզբին կայցելի Ուկրաինա Ամերիկացի սննդաբանը 5 մթերք է հայտնաբերել, որոնք փոխարինում են սուրճին և օգնում պահպանել առույգությունը Transfermarkt. Տիգրան Բարսեղյանը՝ Սլովակիայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստ Պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար տնտեսվարողները տուգանվում են Ինչ է Պուտինը հանձնարարել Շոյգուին. մանրամասներ «Յուվենտուսը» պատրաստ է 65 միլիոն եվրոյով վաճառել Դե Լիգտին Հեղուկ գազի դեֆիցիտ կա. լրացուցիչ խոչընդոտներն ավելի անհետաքրքիր ու դժվար են դարձրել ներմուծումը. տնտեսագետ Թուրքիան չի ցանկանում հայ–թուրքական հաջորդ հանդիպումը լինի 3-րդ երկրում. Sabah Չավուշօղլուն Միրզոյանին հրավիրել է Անթալիա. ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է «Դատապարտյալների հիվանդանոցի» պետը բերման է ենթարկվել. Արդարադատության նախարարությունը հաստատում է Գյումրու Գործարանային 2 Ա շենքից հոսպիտալացված կինը տեղափոխվել է Երևան. վերջույթի ամպուտացման անհրաժեշտություն կա
website by Sargssyan