Արմեն Մելիքբեկյանն ուղերձ է հղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ

- Հունվարի 18-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշում է իր հիմնադրման 30-րդ տարեդարձը։ Սա նշանակալի իրադարձություն է հայաստանյան ֆուտբոլային հանրության համար։ 30 տարին մի ժամանակահատված է, երբ արդեն կարելի է գիտակցված գնահատականներ տալ անցած  ուղուն և, հիմնվելով այս տարիների ընթացքում ստեղծվածի վրա, փորձել կանխագուշակել, թե ինչ ճանապարհով է զարգանալու հայկական ֆուտբոլը։

Գիտակցում ենք՝ ճանապարհը հեշտ չէ, սակայն մենք միասին՝ ֆուտբոլիստները, պաշտոնյաները, երկրպագուները, պատրաստ ենք առաջ գնալ՝ հաղթահարելով դժվարությունները և խոչընդոտները։

Դժվարությունները և խոչընդոտները հաղթահարելու համար ամենակարևոր բաղադրիչներն են միասնականությունն ու ներառականությունը։ Համատեղ ջանքերն ու նվիրվածությունն անխուսափելիորեն հաջողություն կբերեն, և այդ գործընթացում մենք պարտավոր ենք ներառել հայկական ֆուտբոլի բոլոր տարրերը։ Այսօր ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել՝ հայկական ֆուտբոլը ոչ միայն պրոֆեսիոնալ ֆուտբոլի մակարդակն է, այլ նաև մեծ բուրգի բոլոր մասնակիցներն են, որոնք հավասարաչափ կարևոր են և առանց որոնց չի կարող կերտվել իրական հաջողությունը։ Եվ այդ հաջողությունը ոչ միայն մեր ազգային հավաքականի անցյալի և ապագայի հաղթանակներն են, այլև մասսայական և սիրողական ֆուտբոլը, կանանց ֆուտբոլն ու ֆուտզալը, սիրողական մրցաշարերի անցկացումը, ենթակառուցվածքների բարելավումը։

Այս ամենի համընթաց զարգացումը միայն կարող է բերել իսկական հաղթանակների, որոնք չեն չափվում լոկ խաղավերջում արձանագրված հաշվով, այլ ներառում են բազմաթիվ այլ գործոններ, օրինակ, ֆուտբոլ խաղի բերկրանքը վայելող մարդկանց թիվը, նրանց առողջությունը, թիմային աշխատանքի կարևորության գիտակցումը, երեխաների սոցիալականացումը։

Այս տարվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մի շարք միջոցառումներ է նախանշել, որոնք, վստահ եմ, դուր կգան ֆուտբոլային հանրության ներկայացուցիչներին։ Տարվա ընթացքում մենք կհիշենք հայկական ֆուտբոլի վետերաններին, կփորձենք լրացնել հայկական ֆուտբոլի բաց էջերը և տարեգիրք ստեղծել, որպեսզի ապագա սերունդները չմոռանան ֆուտբոլում ամբողջական կյանքեր ապրած և այս խաղին նվիրված մարդկանց, նրանց, ովքեր ապահովել են հայկական ֆուտբոլի շարունակականությունը։ 

Ես ցանկանում եմ սրտանց շնորհավորել բոլոր այն մարդկանց, ովքեր անցած 30 տարիների ընթացքում ազնվորեն աշխատել են հայկական ֆուտբոլում, աջակցել են դրա զարգացմանը, անմնացորդ նվիրվել են սիրելի խաղին։ Առանց ձեզ մենք չէինք կարողանա աշխատել այսօր և ապագայի ծրագրեր մշակել՝ ի շահ հայկական ֆուտբոլի զարգացման։

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման ակունքներում կանգնած մարդկանց, որոնք երկրի համար բարդ ժամանակահատվածում ստանձնել են այդ կարևոր առաքելությունը։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի տարեդարձի կապակցությամբ և հաջողություն մաղթում գալիք ֆուտբոլային տարում։

Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ)
website by Sargssyan