Հայկական կողմը փաթեթ է ներկայացրել ռուսական կողմին, Ադրբեջանին, մանրամասներ հրապարակել չենք կարող․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ռուսական կողմին և ռուսական կողմի միջնորդությամբ՝ Ադրբեջանին: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ 

Նա ընդգծեց, որ հիմա սպասում են արձագանքի, մանրամասներ հրապարկել չի կարող, իմաստ էլ չունի։ Նա վստահեցրեց, որ փաթեթը ներկայացվել է անվտանգության խորհրդում։

 «Կարող եմ ասել, որ դրանք բխում են կառավարության և վարչապետի կողմից մշտապես բարձրաձայնված՝ զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման մեր նախապես հնչեցրած հայեցակարգից», - ասաց արտգործախարարը։

Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաև Իլհամ Ալիևի հայտարարությանը, որը սպառնացել էր ճնշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փորձերը՝ զբաղվելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով, Միրոզյանն ասաց, առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը հանդես է գալիս ոչ կառուցողական հայտարարություններով ու դիրքորոշմամբ, ինչը խանգարում է բոլոր եղած խնդիրների ավելի կառուցողական մթնոլորտում քննարկմանն ու նորմալ լուծումների փնտրտուքին։

 Ըստ նրա՝ ոչ միշտ են հրապարակային հայտարարությունները ամբողջությամբ կամ մասնակիորեն համընկնում փակ սենյակներում քննարկված մոտեցումների հետ։

«Մի բան է Ադրբեջանի դիրքորոշումը, մի բան է իրականությունը, մի բան է միջազգային հանրության դիրքորոշումը, իսկ իրականությունն այն է, որ, չնայած Ադրբեջանի՝ մեկ տարի շարունակ մատուցվող դիրքորոշմանը, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցը լուծված է, մենք տեսել ենք, որ աշխարհը դրա հետ համաձայն չէ ու իրականությունն էլ այդպիսին չէ»,-ասաց նա։

Արարատ Միրոզյանը նաև ասաց, որ առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ֆորմատով հանդիպում կոնկրետ ամսաթվով, վայրով Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ նախատեսված չէ։

Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան
website by Sargssyan