Դասախոսները «նալյոտի» տակ են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության համար առաջնային թիրախներից մեկը եղել ու մնում է բուհական համակարգը և հատկապես ԵՊՀ-ն։ Ռեկտորի և հոգաբարձուների խորհրդի հարցում իրենց նպատակին հասնելուց հետո իշխանություններն սկսել են գործի դնել ներքին ճնշման գործիքակազմը: «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում ավելի ու ավելի լարված իրավիճակ է տիրում մի շարք բուհերում, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանում։

Մեր աղբյուրները փոխանցում են, որ այն դասախոսները, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ կամ օրվա իշխանությունների նկատմամբ, մեղմ ասած, լոյալ չեն, անուղղակի ճնշումների են ենթարկվում։ Բացարձակ հաշվի չեն առնվում դասախոսների պրոֆեսիոնալիզմն ու առարկային տիրապետելու փաստը, հատկապես ԵՊՀ ղեկավարության համար առաջնայինը բացառապես քաղաքական հայացքներն են։ Մեր ունեցած տեղեկություններով, օրերս ԵՊՀ ղեկավար կազմը դեկանների հետ առանձին հանդիպումներ է ունեցել և փորձել ներկայացնել գլխավոր պահանջները՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներին աստիճանաբար իզոլացնելու կամ լիարժեք «կանտրոլի» տակ պահելու նպատակով։ Սակայն, կարծես, ամեն ինչ իշխանության ցանկությամբ չի ընթանում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, մի քանի դեկաններ հայտարարել են, որ նման պահանջն անհեթեթություն է, դասախոսներն ազատ մարդիկ են, մտավորականներ, և հնարավոր չէ նրանց քաղաքական կամ հասարակական դիրքորոշում պարտադրել: Այս վիճակը զայրացրել է նաև դասախոսներին:

Մեր տեղեկություններով, դասախոսների զգալի մասը հայտարարել է, որ հավատարիմ են մնալու իրենց հայացքներին և չեն պատրաստվում անցնել իշխանությունների «թրի տակով»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»
website by Sargssyan