Ի՞նչ է գտել խունտան իր սիրելի Թուրքիայում. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
Ի՞նչ է գտել խունտան իր սիրելի Թուրքիայում
 
Այսօր, Ռուսաստանի և Թուրքիայի շահերը սերտորեն խաչվում են Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում:
 
Վերջին տարիներին Անկարայի և Արևմուտքի շահերը, գլոբալ շատ հարցերում, մեղմ ասած չեն համընկնում: 2015թ.-ին սրված ռուս-թուրքական հարաբերությունների արագ կարգավորումից հետո, ընդգծված հակասություններ են ի հայտ եկել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում: Սակայն Ղրիմի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցում, Թուրքիայի պրոուկրաինական դիրքորոշումը` Թուրքիայի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը մեղմող սակավ հարցերից մեկը: Այս առումով, Անկարան փորձում է վարել բալանսավորված քաղաքականություն: Նա հրաժարվում է ճանաչել Ղրիմի անջատումը Ուկրաինայից, բայց նաև չի միանում Ռուսաստանի դեմ կիրռված արևմտյան սանկցիաներին` փորձելով միջնորդի դեր ստանձնել Կիևի և Մոսկվայի միջև: Դրանում վերջերս ներգրավել է նաև իր կրտսեր վասալին` Ադրբեջանին:
 
Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ բացառիկ պետություններից է, ում այսօր բոլորովին ձեռնտու չէ ՌԴ-ԱՄՆ կոնֆլիկտի խորացումն ու բախման վտանգը: Թուրքիային այսօր պետք չեն պրոբլեմներ Ռուսաստանի հետ և նոր անխուսափելի խնդիրներ ԱՄՆ-ի հետ: Բացի այդ, ՌԴ-ԱՄՆ հակամարտությունը ազդելու է նաև Սևծովյան տարածաշրջանի վրա, որտեղ Թուրքիան երկար ժամանակ կարողացել է պահել հավասարակշռությունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Թուրքիան այս հարցում խիստ զգայուն է, քանի որ հակամարտության սրման պարագայում Ռուսաստանը փորձելու է մեծացնել իր ազդեցությունը Սևծովյան ավազանում, այդ թվում նաև Թուրքիայի շահերի հաշվին: Իսկ եթե ճգնաժամը վերածվի ռազմական հակամարտության, ապա Թուրքիան կանգնելու է դժվար ընտրության առջև:
 
Մի կողմից Թուրքիայի ներգրավումը ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի թևում` վտանգի տակ կդնի կարգավորված հարաբերությունները Ռուսաստանի հետ: Մյուս կողմից, չեզոքության պահպանումը հսկայական վնաս կհասցնի ինչպես Ուկրաինայի հետ ծավալված քաղաքական և ռազմա-տնտեսական գործընկերությանը, այնպես էլ ՆԱՏՕ-ում ունեցած իր դիրքերին: Հատկապես, որ 2014թ. Ռուսաստանն արդեն իսկ խլել է Թուրքիայի ռազմածովային ուժերի հեգեմոն դերակատարությունը Սև ծովում:
Բացի այդ, Սիրիայի հյուսիսում թուրքական ներկայության վրա ռազմական ճնշմանը զուգահեռ, ՌԴ-ն կարող է թուլացնել Թուրքիայի ազդեցությունը Կենտրոնական Ասիայում: Նա կարող փակել նաև Հայաստանով անցնելիք թուրք-ադրբեջակական դեռևս չբացված հաղորդակցությունները (տրանսպորտային «միջանցքը»):
 
Ղազախական ճգնաժամում Ռուսաստանի վերջին կայծակնային միջամտությունը ցույց տվեց, որ Մոսկվան կարող է նաև չեզոքացնել Թուրքիայի ազդեցությունը նախկին ԽՍՀՄ թուրքալեզու երկրներում, եթե անհրաժեշտ լինի:
Մյուս կողմից, ՌԴ-ին ձեռնտու է Թուրքիայի չեզոքությունը և եթե հակամարտությունը սրվի, և ռուսական գազը եվրոպա արտահանելու համար նոր խոչընդոտներ ի հայտ գան («Հյուսիսային հոսք 2»), ապա չի բացառվում, որ Ռուսաստանի նկատմամբ իրենց չեզոքության դիմաց, թուրքերը ստանան ռուսական գազն իրենց տարածքով դեպի եվրոպա արտահանելու հնարավորություն: Դա անշուշտ կմեծացնի Թուրքիայի էներգետիկ դերակատարումը, բայց ավելի կխորացնի ՆԱՏՕ-ի հետ հակասությունները:
 
Ներկայումս, Թուրքիայի մտահոգությունը կայանում է նրանում, որ իր հյուսիսային սահմաններին աճող ռազմական բախման վտանգը կարող է կանգնեցնել անխուսափելի երկընտրանքի առջև, որոնցից երկուսն էլ վատն են: Իսկ չեզոքության պարագայում` Թուրքիան կվերածվի մեկուսացված պետության, դրանով իսկ զրոյացնելով տարածաշրջանային գերտերություն դառնալու իր վաղեմի երազանքները:
 
Աշխարհաքաղաքական այս խոշոր խաղերի և ահագնացող վտանգների մեջ, հայության երաշխավորված անվտանգության մասին մտածելն այսօր թիվ մեկ գերխնդիրն է: Դրա փոխարեն, Արցախն ու հայկական շահերն ամբողջությամբ զոհաբերած կապիտուլացված Նիկոլի խունտան, թուրքերին «միջանցք» տալու և Հայոց Ցեղասպանությունը մոռացության մատնելու թեմաներ է քննարկում:
Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»
website by Sargssyan