Գյումրու Գործարանային 2 Ա շենքից հոսպիտալացված կինը տեղափոխվել է Երևան. վերջույթի ամպուտացման անհրաժեշտություն կա

Հունվարի 17-ին Գյումրու Բուլվարային թաղամասի Գործարանային 2 Ա շենքից կեսգիշերին հոսպիտալացված կինը տեղափոխվել է Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ կինը հոսպիտալացվել էր «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի ահազանգով նշված հասցե այցելած Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի արձագանքից հետո:

 «Կինը հոսպիտալացվել էր ստորին վերջույթների ցրտահարությունով, գանգրենայով և հենց ընդունման գիշերն էլ տեղափոխվել Երևան: Անհետաձգելի մասնագիտական օգնության կարիք ուներ: Այլ հիվանդություններ ևս կային»,- ասաց Արմեն Խաչատրյանը:

Նրա առողջական վիճակի վերաբերյալ այլ մանրամասներ ներկայացրեց Շիրակի մարզպետարանի  առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը: Ըստ նրա՝ 45-ամյա գյումրեցի կնոջ մոտ առկա է ցրտահարության հետևանքով առաջացած ստորին վերջույթի մատների վերք՝ քայքայման վիճակով:

«Այս պահին նա բժիշկների հսկողության ներքո է: Գանգրենա է սկսվել, սակայն ամպուտացման համար դեռ պետք է դեմարկացիոն շրջանն անցնի, որպեսզի հստակ սահմանազատվի մեռած ու առողջ հյուսվածքների հստակ սահմանագիծը՝ հասկանալու համար՝ ինչ մակարդակում պետք է ամպուտացումը կատարվի»,- ասաց Ասլանյանը:

Հավանաբար մատների ամպուտացիա կկատարվի: Դեռ մեկ ամիս կինը կմնա Այրվածքաբանության ազգային կենտրոնում: Արյան հետ կապված խնդիրը կարգավորվել է Յոլյանի անվան այրունաբանական կենտրոնի միջոցով, անհրաժեշտ թանկարժեք դեղորայքներ է տրամադրել «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը: Կնոջ սննդի հարցը լուծել է Այրվածքաբանության ազգային կենտրոնը:

 45-ամյա կինը Շիրակի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից պարբերաբար որոշակի աջակցություն ստացել է: Նրան նաև առաջարկվել է որևէ մասնագիտացում ստանալ, օրինակ՝ վարսավիրություն սովորել, աշխատանք ունենալ, սակայն րաժարվել է:

Այս պահին Շիրակի մարզպետարանը կենտրոնացած է կնոջ առողջական խնդրի կարգավորման վրա: Հընթացս քննարկվում է նրա հետագա կեցության հարցը:

Կինն ամուսին և երեխաներ ունի, սակայն ծայրահեղ աղքատության ճիրաններում գոյատևում է միայնակ այն հասցեում, որտեղից հոսպիտալացվել էր: Նա նաև ունի քույրեր ու եղբայրներ:

ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
website by Sargssyan