ՊՍԺ-ի ֆանատները բոյկոտում են թիմին՝ աստղերից պահանջելով մոտիվացված խաղ

ՊՍԺ-ի ֆանատները բոյկոտել են «Ռենի» դեմ Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի հանդիպման առաջին խաղակեսը՝ դժգոհելով թիմի արդյունքներից եւ ֆուտբոլիստների վերաբերմունքից ֆուտբոլի նկատմամբ։

ՊՍԺ-ն «Ռենին» հաղթել է ավելացված ժամանակում ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի խփած գոլի շնորհիվ՝ 1։0։

«Մենք այլեւս չենք աջակցում ակումբի ընտրած ռազմավարությունը։ Այս ակումբը հավաքում է աստղերի՝ չմտածելով մարզական հետեւանքների մասին։

Տպավորություն է, որ թիմը մրցաշրջանը սկսում է փետրվարին՝ անտեսելով ազգային տիտղոսները։ Մենք այլեւս չենք ընդունում այս ակումբը, մեր համբերությունը սպառվել է։

Մենք միշտ աջակցել ենք թիմին՝ չնայած մեծ հիասթափություններին։ Հիմա մենք ահազանգում ենք, մարզիչներն ու խաղացողները պետք է արձագանքեն, այլապես ապագայում էլ կբախվենք մեծ հիասթափությունների։ Հարգե՛ք մեզ, հարգե՛ք ակումբի գույները»,- նշվում է ՊՍԺ-ի ֆանատների խմբերի հայտարարությունում։

ՊՍԺ-ն դուրս է մնացել Ֆրանսիայի գավաթի խաղարկությունից՝ 1/8 եզրափակիչում չհաղթահարելով «Նիցայի» արգելքը։

Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Dօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել
website by Sargssyan