Ռանգնիկը քննադատել է Ռոնալդուին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գերմանացի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը քննադատել է թիմի 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որն արդեն 5 խաղում անընդմեջ գոլ չի խփել, իսկ «Միդլսբրոյի» հետ գավաթային խաղում չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը։ «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս մնաց Անգլիայի գավաթի խաղարկությունից։

«Ռոնալդուից ակնկալում եմ ավելի բարձր արդյունավետություն եւ ինքնադրսեւորման ավելի բարձր մակարդակ։ Նա ավելի շատ գոլեր պետք է խփի։ Դա ակնհայտ է։ Մենք շատ գոլային պահեր ենք ստեղծում, սակայն շատ քիչ գոլեր ենք խփում։ Բայց նաեւ պետք է հասկանալ, որ խնդիրը միայն Ռոնալդուն չէ»,- Ռանգնիկի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

2021թ․ օգոստոսին «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալուց հետո Ռոնալդուն բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելու Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
website by Sargssyan