Oxford Economics. Եվրոպայում գազը սպասվածից շատ ավելի թանկ կարժենա

2022 թվականին եվրոպական երկրներում գազը շատ ավելի թանկ կարժենա, քան ակնկալվում էր՝ շարունակելով խթանել գնաճը, կանխատեսում է բրիտանական Oxford Economics վերլուծական ընկերության եվրոպական տնտեսության ուղղության ղեկավար Անգել Տալավերան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ շարունակվող աշխարհաքաղաքական լարվածությունը հումքային ապրանքների մասով մեր թիմին դրդեց էապես բարձրացնել ընթացիկ տարվա էներգակիրների գների մեր կանխատեսումը: Այժմ մենք ակնկալում ենք, որ նավթի գները բարձր կմնան ամբողջ 2022 թվականի ընթացքում՝ բարելի դիմաց մոտավորապես 86 դոլարի մակարդակում՝ նախկինում կանխատեսված 73 դոլարի փոխարեն: Նույն նաեւ բնական գազի գների մասով, որոնք այժմ, ըստ երեւույթին, շատ ավելի բարձր կլինեն ամբողջ տարվա ընթացքում, թեեւ ավելի վաղ ակնկալում էինք, որ դրանք երկրորդ եռամսյակից սկսած արագորեն կնվազեն»,- գրում է փորձագետը:

Գազի եւ նավթի մասով կանխատեսումները բարձրացվել են համապատասխանաբար «53 եւ 19 տոկոսով», նշում է փորձագետը։ Այս փոփոխությունները եվրոգոտում գնաճի գնահատականների զգալի ճշգրտման են հանգեցրել, հավելել է փորձագետը։ «Մեր նոր կանխատեսումը ենթադրում է, որ 2022 թվականին գնաճը կլինի միջինում 3.9 տոկոսի մակարդակում՝ ավելի վաղ կանխատեսվող 2.5 տոկոսի փոխարեն»,- նշել է Տալավերան։  

Դեկտեմբերին եվրոգոտու 19 երկրներում տարեկան գնաճը, ըստ վերջնական գնահատականի, արագացել է մինչեւ 5 տոկոս՝ մեկ ամիս առաջվա 4.9 տոկոսի համեմատ, հաղորդում է Eurostat-ը։ Սա արժութային բլոկի ամենաբարձր ցուցանիշն է դարձել, եթե հաշվենք բոլոր 19 երկրների մասով, վկայում են Եվրոստատի նյութերը։ Գնաճի կտրուկ աճի հիմնական շարժիչ ուժն էներգակիրների գներն են դարձել, նշել էր Եվրահանձնաժողովը։

ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
website by Sargssyan