Պեկին-2022. Հայաստանի օլիմպիական հավաքականն ավարտեց մրցելույթները (ֆոտո)

Հայաստանի օլիմպիական հավաքականն ավարտեց մրցելույթները Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում: 6 օլիմպիական ունեցող Հայաստանի թիմը Պեկին հասավ 5 մասնակցով: Վերջին պահին լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի մոտ կորոնավիրուսի թեստի դրական պատասխան էր ստացվել, ինչի պատճառով միակ լեռնադահուկորդը չկարողացավ մեկնել Պեկին: Չնայած մի քանի օր անց Հարություն Հարությունյանի մոտ հաստատվել էր կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան, բայց Հայաստանի օլիմպիական կոմիտեն չկարողացավ լուծել Հարությունի Պեկին մեկնելու խնդիրը:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանն ասել էր, որ օլիմպիական մայրաքաղաք մեկնելու չվերթներ չեն եղել, քանի որ բոլորը չարտերային են եղել, այն էլ մինչեւ հունվարի 31-ը:

Հայաստանը 5 օլիմպիականով մասնակցեց դահուկավազքի եւ գեղասահքի մրցաշարերին:

Դահուկավազքում մրցելույթներ ունեցան Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը եւ Անգելինա Մուրադյանը: Գեղասահքում առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ ունեցավ պարային զույգերի մրցաշարում, որտեղ հանդես եկան Հայաստանի միակ պարային զույգ Թինա Կարապետյանն ու Սիմոն Պրուքս Սենեկալը:

24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում երկու մեկնարկ ունեցավ Միքայել Միքայելյանը: Փետրվարի 6-ին 23-ամյա դահուկավազորդը մասնակցեց սկիաթլոն մրցաձեւի 15 կմ դասական + 15 կմ ազատ ոճերում եւ զբաղեցրեց 47-րդ տեղը: Նրա արդյունքը 1:25:53.7 է: Փետրվարի 11-ին Հայաստանի բազմակի չեմպիոնը մասնակցեց դասակով ոճով 15 կմ դահուկավազքին եւ գրավեց 61-րդ տեղը (43:09.1)։

Երկու մեկնարկ ունեցավ նաեւ Կատյա Գալստյանը: Փետրվարի 8-ին 29-ամյա դահուկավազորդը մասնակցեց արագավազքի որակավորման փուլին:  91 մասնակիցների մեջ Գալստյանը 80-րդ տեղը զբաղեցրեց եւ դուրս մնաց պայքարից: Նրա արդյունքը 4 րոպե 48 վայրկյան է: 

Փետրվարի 10-ին Գալստյանը մրցեց նաեւ 10 կմ դասական ոճում եւ զբաղեցրեց 74-րդ տեղը: Նրա արդյունքն էր 34 րոպե 37.5 վայրկյան: 

Անգելինա Մուրադյանը մասնակցեց իր առաջին Օլիմպիական խաղերին, որը նաեւ 18-ամյա դահուկավազորդի առաջին միջազգային փորձն էր: Մուրադյանը եզրագիծը հատեց 94-րդը։ Նրա արդյունքն է 39 րոպե 43.4 վայրկյան: 

16 տարվա դադարից հետո Հայաստանն առաջին անգամ մասնակից ունեցավ գեղասահքի մրցաշարում: Հայաստանի միակ պարային զույգ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը հրաշալի ելույթներ ունեցան երկու մրցումային օրերի ընթացքում:

Հայաստանի ներկայացուցիչները 18-րդ տեղը գրավեցին գեղասահքի պարային զույգերի պայքարում։

Կարճ ծրագրում Թինա Կարապետյան ու Սիմոն Սենեկալը 65.87 միավորով 19-րդն էին: Ազատ ծրագրում վաստակեցին 167.03 միավոր:

Հայաստանն առաջին անգամ էր մեծ կազմով մասնակցում ձմեռային Օլիմպիական խաղերին, չնայած նրան, որ լեռնադահուկորդը չկարողացավ մեկնել իր առաջին Խաղերին: Բոլոր 6 օլիմպիականներն էլ նվաճել էին մասնակցության իրավունքը: Սպիտակ քարտով մասնակից չի եղել: Դահուկավազորդներն ու լեռնադահուկորդը վարկանիշային միավորներով էին նվաճել, իսկ Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը 2021 թվականի սեպտեմբերի 25-ին Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում անցկացված գեղասահքի Nebelhorn Trophy 2021 օլիմպիական վարկանիշային մրցաշարում էր նվաճել Պեկին-2022-ի ուղեգիր:

Պեկին-2022-ում լավագույն մասնակցությունն ու արդյունքը Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգինն էր: Հայաստանի պարային զույգը շատ ներկայանալի տեսք ուներ օլիմպիական սառույցի վրա: Կարճ ծրագում նրանք 23 զույգերի մեջ զբաղեցրին 19-րդ տեղը, ազատ ծրագրում 101.16 միավորով 20 մասնակիցների մեջ 16-րդն էին:

Օլիմպիական խաղերում դիրքերը բարելավեց նաեւ դահուկավազորդ Միքայել Միքայելյանը: Փհենչան-2018-ում Միքայելյանը 15 կմ դասական ոճում զբաղեցրել էր 83-րդ տեղը: Պեկինում 22 տեղով առաջ էր:

Իր երրորդ Օլիմպիական խաղերին մասնակցած Կատյա Գալստյանի արդյունքը Պեկինում ավելի ցածր էր: Փհենչանում 10 կմ դասական ոճում նա գրավել էր 72-րդ տեղը: Այստեղ 74-ն էր:

Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան «Հանուն բնության»․ Ադրբեջանի պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում հակահայկական մեդիաարշավ իրականացնելու համար Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը
website by Sargssyan