Գարեթ Բեյլը հեռանում է Մադրիդի «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը ամռանը կհեռանա թիմից, հայտնում է հայտնի ինսայդեր Նիկոլո Շիրան Twitterի իր էջում։

Աղբյուրի տեղեկություններով՝ խաղացողը որոշել է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ իսպանական ակումբից։ Ուելսցի հարձակվողի նկատմամբ արդեն հետաքրքրություն են ցուցաբերում Պրեմիեր լիգայի և MLS-ի ակումբները։

32-ամյա Բեյլի պայմանագիրն իսպանական ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։ Ընթացիկ մրցաշրջանում ուելսցի հարձակվողը Իսպանիայի Լա Լիգայում չորս խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը մտադիր է կարիերան ավարտել «Տոտենհեմում»: Բեյլը հանդես է եկել «Տոտենհեմում» 2007-2013 թվականներին, ինչպես նաև նախորդ մրցաշրջանում՝ վարձավճարով: Ընդհանուր առմամբ՝ Գարեթն անգլիական թիմի կազմում անցկացրել է 237 հանդիպում, որոնցում խփել է 72 գոլ և կատարել 61 գոլային փոխանցում։

Բեյլի «շուկայական արժեքը» գնահատվում է 5 միլիոն եվրո:

 
 

 

Ռուսաստանում միգրանտների թվային հսկողություն կսահմանվի. Պետդումայի փոխխոսնակ Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ
website by Sargssyan