ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ստանալ վարկ բիզնես քարտով

Կազմակերպությունները և անհատ ձեռներեցները կարող են ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի՝ Visa և MasterCard միջազգային վճարային համակարգերի բիզնես քարտեր՝ մինչև 10 մլն ՀՀ դրամ վարկային սահմանաչափով։

ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկային բիզնես քարտ կարող են ստանալ այն հաճախորդները, որոնք ունեն բանկում գործող վարկ, և որի սպասարկման ժամկետը քարտը տրամադրելու պահին կազմում է առնվազն 12 ամիս։ Վարկային գիծը թույլ է տալիս հաստատված սահմանաչափի շրջանակներում բազմակի անգամ օգտագործել և մարել փոխառու միջոցները որոշակի ժամկետում: ՎՏԲ-Հայաստան Բանկում ձեռնարկատերերը կարող են ստանալ 1-ից 10 մլն ՀՀ դրամի գումարի  վարկային գիծ՝ քարտին միջոցների մուտքագրմամբ,  3-ից 36 ամիս ժամկետով։ Վարկային միջոցները տրամադրվում են տարեկան 17% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,9%):

Վարկային բիզնես քարտը թույլ է տալիս կատարել ընթացիկ ծախսեր, որոնք անհրաժեշտ են ձեռնարկատիրական գործունեության համար՝ առանց վճարման հանձնարարականների: Վարկային միջոցները կարող են օգտագործվել հումքի ձեռքբերման, գործընկերների հետ փոխհաշվարկների, ներկայացուցչական ծախսերի վճարման և այլ նպատակներով: Վարկային բիզնես  քարտով անկանխիկ գործարքները հասանելի են անհրաժեշտ պահին և ցանկացած գումարի չափով՝ հաստատված սահմանաչափի սահմաններում:

«Բիզնես քարտին տրված վարկային գծի միջոցով ընկերությունը կարող է արդյունավետ կառավարել իր ֆինանսներն՝ առանց սեփական միջոցները շրջանառությունից դուրս բերելու: Սա բիզնեսի կարճաժամկետ ֆինանսական խնդիրները լուծելու առավել հարմար գործիք է։ Վերականգնվող վարկային գծի սահմանաչափը և անտոկոս մարման ժամկետը համապատասխանում են փոքր բիզնեսի պահանջներին: Վարկային բիզնես քարտի միջոցով հաճախորդն ունի հասանելիություն վարկային միջոցներին 24/7 ռեժիմով և կատարում է իր հաշվարկներն՝ առանց միջոցները կանխիկացնելու կամ բանկում գործարքներ ձևակերպելու: Այս մոտեցումն օգնում է խնայել ժամանակ և գումար և միևնույն ժամանակ փաստաթղթավորել բիզնեսի ընթացիկ ծախսերը»,- նշում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Ավագյանը։

Բիզնես քարտին վարկային գծի մասին կարելի է մանրամասն տեղեկություններ ստանալ և ձևակերպել հայտ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում կամ բանկի մասնաճյուղերում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»
website by Sargssyan