Ով կնշանակվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Փետրվարի 24-ին՝ ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրը նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի հրամանով Զինված ուժերի գլխավոր շտաբում պաշտոնից ազատվեցին պաշտոնատար մի շարք անձինք՝ նրանց փոխարեն նշանակելով նոր դեմքեր: Սակայն արդեն երրորդ օրն է, ինչ Զինված ուժերը գլխավոր շտաբի պետ չունի: Արտակ Դավթյանն արդեն երկրորդ անգամ այդ պաշտոնից ազատվեց, այս անգամ՝ մեղադրյալի կարգավիճակով՝ պաշտոնական դիրքի չարաշահման համար:

«ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այն, որ մինչ այս պահը ՀՀ ՊՆ-ն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ չունի, պայմանավորված է նրանով, որ, նախ, թեկնածուի հարցում չկա վերջնական որոշում, բացի այդ, ՀՀ պաշատպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեռ գտնվում է Ռուսաստանում: Այսօր նախարարը կվրադառնա, որից հետո կնշանակվի ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար: Տեղեկացանք նաև, որ նախարար Պապիկյանի հետ Ռուսաստան է գնացել նաեւ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը: Չի բացառվում, որ նրա նշանակման հարցը եւս համաձայնեցվել է ՌԴ ՊՆ ղեկավար կազմի հետ:

Հիշեցնենք, որ, ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, փետրվարի 24-ին ՊՆ-ում թեժ քննարկվում է եղել Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման թեմայով, երկու թեկնածուի նշանակման հարց է առաջ քաշվել՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցի եւ Առաքել Մարտիկյանի: Սակայն ինչպես նշեցինք, դեռեւս որոշում չկա, թե նրանցից ով կնշանակվի ԶՈւ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա Սողոմոնյան Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկը Հարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է
website by Sargssyan