Սկսվել է Երրորդ համաշխարհայինը, եւ սա տնտեսական պատերազմ է. Կարեն Ներսիսյան

Գործարար ԿԱՐԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ գնահատմամբ՝ ռուբլու անկումն ու Ռուսաստանի դեմ կիրառվող արեւմտյան պատժամիջոցները խնդիրներ կառաջացնեն նաեւ հայաստանյան տնտեսվարողների վրա: «Իրավունքի» հետ զրույցում նա փակագծեր բացեց, թե ինչ է կատարվում հիմա բիզնես ոլորտում:

- Պարոն Ներսիսյան, մասնավորապես՝ ի՞նչ խնդիրներ կարող են ծագել ծառայություններ մատուցող կամ ապրանք արտադրող տնտեսվարողի համար:  

- Հայաստանից արտագնա աշխատանքի մեծ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին: Նրանք աշխատում են ռուբլի, եւ փոխանցում այն իրենց ընտանիքին, բարեկամներին, որոնք գտնվում են Հայաստանում, երբեմն էլ իրենք են վերադառնում՝ հարսանիքի կամ որեւէ այլ արարողության մասնակցելու համար եւ, բնականաբար, ծախսում են իրենց աշխատած ռուբլիները: Մինչդեռ պատերազմական այս վիճակում եղավ պահ, որ հազար ռուբլին դարձել էր մոտ՝ 3 հազար դրամ, ինչը պատմական անկում էր ու աբսուրդային: Այն մարդիկ, որոնք ունեն սահմանափակ, ասենք, 30 հազար ռուբլի, ինչը համարժեք է մոտ՝ 400 դոլարին, մի օրում այն դառնում է 100 դոլար: Եվ ստացվում է, որ նրանք, ովքեր 5 ամիս աշխատել են որոշակի գումար եւ նախատեսում էին դրանով ինչ-որ կոնկրետ խնդիրներ լուծել Հայաստանում, այլեւս չեն կարող: Ինչ ուզում ես արա, միեւնույն է, դրամն այն ուժը չունի մեր երկրում եւ իշխող են ռուբլին ու դոլարը, ավելին՝ դրամ ոչ ոք չի էլ պահում: Ու այսօրվա դրությամբ՝ Հայաստանում իշխող արժույթներից մեկը դարձել է ոչինչ: Սա Հայաստանի համար կարող է ընդհուպ մինչեւ ծայրահեղ աղքատության հասցնել: Այսինքն՝ միջին խավ, եթե ինչ-որ փորձեր եղել է, որ ձեւավորվի, հիմա դրա հույսն էլ չկա: Ֆինանսական անկայուն վիճակը հուշում է անորոշ ապագայի մասին: Կարծես թե, նորից սկսում ենք վերադառնալ 90-ականներ՝ անարխիա եւ ծայրահեղ աղքատությունից ծայրահեղ հարստություն:

- Այս իրավիճակում ինչպե՞ս պետք է տնտեսությունը դիմակայի: Օրինակ, տեսակետ կա, որ ռուսաստանյան մի շարք գործարարներ իրենց բիզնեսը կտեղափոխեն Հայաստան, եւ սա նույնիսկ դրական ազդեցություն կունենա մեր երկրի համար:

- Հայաստանը դեռ իր խնդիրները պետք է կարողանա լուծել, հետո նոր մտածի ռուսաստանյան գործարարներին ընդունելու մասին: Մենք նույնիսկ զարգացող կամ այդ ուղու վրա գտնվող երկիր չենք, որ ռուսն իր որոշակի ֆինանսական ակտիվները բերի՝ վստահելով, թե կունենա ապագա: Կան մի շարք հետխորհրդային երկրներ, որտեղ նրանց համար առավել նպաստավոր կլինի: Այնպես որ, որքան էլ հայաստանյան մամուլը ողողված է նման տեսակետներով, չեմ կարծում, թե որեւէ լուրջ գործարար կտեղափոխի իր ֆինանսական ակտիվները՝ հույս ունենալով, թե այդպես կկարողանա դիմակայել տնտեսական ճգնաժամին: Անգամ եթե մի 10 գործարար որոշեն, որ իրենց գործունեությունը տեղափոխում են Հայաստան, ապա սա մի օրվա կամ նույնիսկ մեկ ամսվա լուծվելիք հարց չէ, որ արդեն աչքալուսանք են տալիս:

- Ի դեպ, կան խնդիրներ Ռուսաստանից Հայաստան տրանսֆերների, նաեւ SWIFT միջազգային համակարգի հետ կապված: Ի՞նչ կարող եք ասել այս մասին:

- Խնդիրներ կան ոչ միայն SWIFT համակարգի հետ կապված: Ռուսաստանից մարդիկ փոխանցումներ են անում այս կամ այն համակարգով, ինչի համար տոկոսադրույքները լրջորեն բարձրացել են, ընդ որում՝ թե՛ ուղարկողի, թե՛ ստացողի համար: Ուկրաինական կիբերհարձակումներով եւս մարդկանց հաշվեհամարներից բավականին լուրջ գումարներ են գողացել: Էլ չեմ ասում, որ Ռուսաստանում հիմա մարդկանց գումարները կարող են նստել իրենց հաշվեհամարին, բայց չեն կարող գումար հանել, որովհետեւ մի շարք համակարգեր սառեցված են: Կոպիտ ասած՝ գումարով բոմժ են դառնում՝ փող կա, բայց չես կարող դրանից օգտվել եւ քո առօրյա հարցերը լուծել: Ավելին՝ կանխիկ գումար Ռուսաստանում չկա, մարդիկ ուզում են գոնե հազար ռուբլի հանել քարտից, բայց բանկոմատները դատարկ են: Վերջին երկու շաբաթվա ընթացքում մարդիկ 1.6 տրիոլիոնի փող էին կանխիկացրել, եւ հիմա Վլադիմիր Պուտինը չի թողնում, որ որեւէ արժույթ երկրից դուրս գա, դրանով պայմանավորված՝ մի շարք բանկոմատներ փակ են: Ըստ իս, հիմա լավագույն տարբերակը կրիպտոարժույթի մեջ մտնելն է, որին թեպետ շատերն անլուրջ էին վերաբերում, բայց վերջին 2-3 տարվա ընթացքում այն դարձավ ֆինանսների ներդրման բավականին լուրջ հարթակ: Այժմ սա ամենաապահով տեղն է դարձել գումար պահելու համար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ
website by Sargssyan