«Հրապարակ».Արայիկ Հարությունյանի «բացահայտումները»

Հայաստանյան մտավորականների խմբին ընդունած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, խոսելով 2020-ի պատերազմի մասին, իր վերլուծությունն է ներկայացրել պատերազմի ու պարտության պատճառների մասին։ Նա շեշտել է, որ սեպտեմբերի 27-ից առաջ էինք մենք պարտված, քանի որ պարտվել էինք դեմոգրաֆիական «պատերազմում»․

«Եթե ունենայինք 250-300 հազար բնակչություն, հաստատ չէինք պարտվի»։ Եվ սպառազինությունների մոդեռնացման հարցում էինք ահռելի հետ մնացել աշխարհից։ Իսկ հոկտեմբերի 3-ին ինքը վերջնականապես հասկացել է, որ պարտվում ենք, եւ ահազանգել է այդ մասին, բայց իրեն չեն լսել։ Ներկաները նաեւ հարցեր են տվել, թե ով իրեն ինչպես է պահել պատերազմի օրերին, ով ինչ դերակատարում է ունեցել պատերազմը վարելու հարցում։ Արցախի նախագահը երկու անուն է հնչեցրել՝ իր հիացմունքը հայտնելով այդ անձանց մասին՝ ասելով, որ ինքն այդ օրերին իր համար «բացահայտում» է արել։ Մեկը, ըստ Արայիկ Հարությունյանի, Սեյրան Օհանյանն է, ով ամեն օր իր կողքին է եղել՝ «փոքր երեխու նման, ինչ խնդրել եմ, արել է»։ Իսկ երբ մի քանի օր լուր չեն ունեցել Սեյրան Օհանյանից, ով Շուշիում է եղել, եւ մտածել են, որ նա գերի է ընկել կամ զոհվել, անգամ արտասվել է։ Երկրորդ անձը, որին «բացահայտել» է Արցախի նախագահը, Արգիշտի Քյարամյանն է եղել, ով նույնպես իրեն զարմացրել է իր հայրենասիրությամբ եւ նվիրվածությամբ։ Իսկ Քյարամյանի անվան հետ կապվող՝ ինկասացիայի մեքենայով փողերը Շուշիից դուրս բերելու թեման ամբողջովին հորինված թեմա է, որովհետեւ Շուշիի բանկերը դեռ նախորդ օրերին էին գումարները հանել Շուշիից։

«Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար
website by Sargssyan