ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացնում է ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները

Ակցիայի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացնում է ֆիզիկական անձանց՝ ՀՀ դրամով «Շահավետ» և «Պրոգրես» ավանդների տոկոսադրույքները: Ավանդների առավելագույն տոկոսային եկամտաբերությունը հասնում է տարեկան 13,49%-ի։

Մինչև ապրիլի 10-ը հաճախորդները կարող են ներդնել ՀՀ դրամով «Շահավետ» ավանդն սկսած երեք ամիս ժամկետով՝ տարեկան մինչև 13% տոկոսադրույքով: Միջոցները մեկ տարի ժամկետով  ներդնելու դեպքում ավանդի տոկոսային եկամտաբերությունը կկազմի 11,97%: Ավանդի ներդրման նվազագույն գումարը 100 հազ․ ՀՀ դրամ է։ Ավանդի միջոցների համալրման և մասնակի ելքագրման հնարավորություններ նախատեսված չեն: 

ՀՀ դրամով «Պրոգրես» ավանդատեսակի առավելագույն տոկոսային եկամտաբերությունը երեք ամիս ժամկետով ներդնելու դեպքում կբարձրանա մինչև 11,33%: Մեկ տարի ժամկետով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 9,97%: Ավանդի ներդրման նվազագույն գումարը 30 հազ․ ՀՀ դրամ է։ Ավանդը նախատեսում է համալրման հնարավորություն։

Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%:

Ֆիզիկական անձ հաճախորդները կարող են բացել և համալրել ավանդներ ինչպես բանկի մասնաճյուղերում, այնպես էլ Չատ-բանկ DIRECT, Մոբայլ բանկ և Վիդեո բանկ հեռահար սպասարկման ծառայությունների միջոցով: 

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամբողջությամբ կատարում է իր պարտավորությունները տոկոսագումարների հաշվարկման, վճարման և  հաճախորդների հաշիվներից գումարների ելքագրման մասով։

Բոլոր ավանդները երաշխավորված են ՀՀ ԿԲ կողմից հիմնված Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից։

Գործող ավանդների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»
website by Sargssyan