Բարձր գնաճ է գրանցվելու նաև 2022 թվականին

Հայաստանում գնաճը շարունակվում է։ Նախորդ տարիների համեմատ 2021 թվականին աննախադեպ բարձր՝ 7,2 տոկոս գնաճ արձանագրվեց Հայաստանում, հատկապես խիստ մտահոգիչ էր սննդամթերքի գների 11,5 տոկոս աճ։ Ցավոք, գնաճի հետ միասին համաչափ չավելացան մարդկանց եկամուտները, ինչն է՛լ ավելի աղքատացրեց մեր բնակչությանը։ Անցած տարվա գնաճը պայմանավորված էր ոչ միայն համաշխարհային շուկայով, այլ նաև ներքին գործոններով, մասնավորապես՝ 2021 թվականին գյուղատնտեսության ոլորտը 1 տոկոս անկում գրանցեց․ սա այն դեպքում, երբ անցած տարի կառավարությունը միլիարդավոր դրամներ հատկացրեց գյուղմթերքի արտադրության և վերամշակման վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորելու համար։

Օրերս ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) հրապարակել է համաշխարհային շուկայում պարենային գների ինդեքսի միջին մեծությունը։ Մասնավորապես՝2022 թվալանի փետրվարին հունվարի համեմատ պարենի գներն աճել են 3,9 տոկոսով, իսկ անցած տարվա փետրվարի համեմատգնաճը կազմել է 20.7 տոկոս։

ՀՀ վիճակագրական կոմիտեի  հրապարակած տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում ապրանքների գներն աճել են 6,8 տոկոսով։ Հատկապես խիստ մտահոգիչ է սննդամթերքի գների 11,8 տոկոսով աճը։

2022 փետրվարին նախորդ տարվա փետրվարի նկատմամբ հացաբուլկեղենի և ձավարեղենի գներն աճել են10,1 տոկոսով, միսը՝9,6 տոկոսով, կարագը՝7,8 տոկոսով, շաքարավազը՝18,2, պանիրը՝17,2 տոկոսով, բանջարեղենը՝31,1 տոկոսով և այլն։

Փաստացի մինչև ռուս-ուկրաինական հակամարտությունն էլ ավելի է սրվել պարենի հասանելիության խնդիրը։ Մասնավորապես՝ նախատեսվում է 2022 թվականի մարտի 15-իցմինչև օգոստոսի 31-ն արգելել Ռուսաստանի Դաշնությունից ցորենի, շաքարավազի, կարագի, ձեթի, եգիպտացորենի և առաջին անհրաժեշտության այլապրանքների արտահանումը։

Պաշտոնական տվյալներով՝ ԵԱՏՄ անդամ երկրները, այդ թվում՝ Հայաստանը, արդեն իսկ ունեն բավարար քանակությամբ ցորեն։ Հետագայում Ռուսաստանը ցորեն կմատակարարի այնքան, որքան անհրաժեշտ կլինի ներքին սպառման համար։ Այս սահմանափակման միջոցով ռուսական կողմը փորձում է կանխել ԵԱՏՄ երկրների միջոցով վերարտահանման հնարավորությունները։ Օրինակ՝ օգտվելով տնտեսական սանկցիաների պատերազմից՝ Հայաստանի ընկերություններն ավելի շատ ցորեն ներկրեն և արտահանեն Եվրոպական միության երկրներ։

Ակնհայտ է, որ 2022 թվականը Հայաստանի տնտեսության և բնակչության համար լինելու է լուրջ մարտահրավերների տարի, և շատ կարճ ժամանակ ու հնարավորություններ են առկա քիչ կորուստներով դուրս գալու համար։ Այս պահին համար մեկ խնդիրը պետք է դիտարկել Հայաստանի բնակչությանը մատչելի և բավարար քանակությամբ պարենի ապահովումը։

 

Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան
website by Sargssyan