Ի՞նչ իրավիճակ է ձվի շուկայում և ի՞նչ կանխատեսումներ կան

ArmLur.am-ը գրում է․ «Շիրակ» թռչնաֆաբրիկան, որը տեւական ժամանակ ինքնարժեքից էժան ձու էր հանել վաճառքի, այժմ այն թանկացրել է: Այս ընկերության առաջարկած 30 դրամանոց ձուն այժմ վաճառվում է ավելի քան 60-65 դրամով:

Տեղեկացնենք, որ Հայաստանում հավկիթի արտադրությամբ զբաղվող փոքր եւ միջին տնտեսվարողները չէին կարողացել իրենց հավկիթը վաճառել, որովհետեւ շուկայում վաճառվում էր ինքնարժեքից էժան ձու:

ArmLur.am-ը «Շիրակ» թռչնաֆաբրիկայի տնօրեն Մանասե Եփրեմյանից հետաքրքրվեց, թե ինչու է ընկերությունն ձուն վաճառել ինքնարժեքից ցածր: Մեր հարցին ի պատասխան՝ ընկերության ներկայացուցիչը հղում արեց ՀՀ Մայր օրենքին՝ Սահմանադրությանը:

Մեր զրուցակցին փոխանցեցինք, որ «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան վերջերս հայտարարեց, որ չի դիմանում մրցակցությանը եւ փակվում է: Ավելին, «Լուսակերտ»-ը իր գործունեությունը դադարեցնելու մեջ մեղադրեց «Շիրակ»-ին: Բայց արի ու տես, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչը դա «Լուսակերտ»-ի կողմից համարեց գովազդային քայլ:

Այնուամենայնիվ, «Շիրակ» թռչնաֆաբրիկան ձուն ինքնարժեքից էժան վաճառելու մեջ սարսափելի ոչինչ չի տեսնում: Ընկերությանը «օգնության է հասել» Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագ Գեղամ Գեւորգյանի պարզաբանումը:

 

Կհիշեք՝ այս կառույցի ղեկավար Գեղամ Գեւորգյանը խիստ անտարբեր էր, երբ ձու արտադրող փոքր, միջին ձեռնարկատերերը դժգոհում էին «Շիրակ»-ի սահմանած ձվի ցածր գնից, նրանք տեւական ժամանակ բողոքում էին, որ վնասներ են կրում:

Անգամ բողոքով Հանձնաժաողով դիմել էր «Աշտարակ ձու»-ն: Իսկ ինչ արեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տնտեսվարողների ձայնը լսելի դարձնելու համար: Ոչինչ: Հանձնաժողովի ղեկավար Գեղամ Գեւորգյանն ընդամենը հայտարարեց, որ շուկայում «Շիրակ»-ի ունեցած մասնաբաժինը չի հասնում 10 տոկոսի։

Հետևաբար, ընկերությունը, շուկայում չունենալով գերիշխող դիրք, չէր կարող մրցակցության օրենսդրություն խախտել և դեմպինգ իրականացնել: Գեղամ Գեւորգյանի այս պարզաբանումն անգիր արած աշակերտի պես կրկնում են նաեւ «Շիրակ» թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչը:

Այնուամենայնիվ, նկատենք, որ շատերի մոտ ակնհայտորեն տպավորություն է, որ բոլոր պետական կառույցներն աջակցում են «Շիրակ»-ին: Նշենք, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան պատկանում է Նարեկ Նալբանդյանին, որը «փակովի» տարբերակով գնեց Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով եւ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի թանկարժեք դղյակը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան
website by Sargssyan