«Հրապարակ». Ենթականերն էլ են իմիջիայլոց վերաբերվում պատգամավորներին

Երեկ, Ազգային ժողովի հերթական նիստում ակնհայտ դարձավ, թե ինչպես են գործադիրի մանր ու միջին կալիբրի պաշտոնյաները քամահրանքով, «մատների արանքով» վերաբերվում պետության թիվ մեկ քաղաքական մարմնին՝ օրենսդիրին, որի առջեւ սահմանադրորեն իրենք պետք է հաշվետու լինեն։

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկմանը պետք է զեկույցով հանդես գար  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, սակայն երբ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կարդաց նրա անունը եւ արձագանք չստացավ, զարմացած հարցրեց․ «Ո՞ւր է Դավիթ Խաչատրյանը»։

Ապա նայելով քարտուղարության կողմը՝ փրփրեց․ «Քանի որ պատասխանատու գործելակերպ չենք տեսնում կառավարության գործընկերներից, հայտարարում եմ 20 րոպե ընդմիջում եւ քարտուղարությանը հանձնարարում՝ անմիջապես կապվել կառավարության հետ եւ ասել, որ արագ գան»։ Մինչ այդ էլ  ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, պարզվեց, չի եկել խորհրդարան, ինչի առիթով Ռուբինյանը կրկին նեղսրտեց․ «Լավ չէ։ Քարտուղարությանը խնդրում եմ հետեւել, որ մեր գործընկերները ժամանակին հասնեն»։

Ավելի ուշ Խաչատրյանը հայտնվեց, եւ նախարարությունից մեզ ասացին, որ այդ նույն ժամին փոխնախարարը կոմիտեի նիստի էր մասնակցում՝ տեխնիկապես հնարավոր չէր ժամանակին ԱԺ ներկայանալ։ Մի բան ակնհայտ է, որ ինչպես գործադիրի ղեկավարն է պատգամավորներին դիտարկում որպես կառավարության որոշումները դակող մարմին, այնպես էլ նրա ենթականերն են իմիջիայլոց վերաբերվում պատգամավորներին։

 

Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան
website by Sargssyan