Մութ ու լղոզված որոշումներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Գաղտնիք չէ, որ կառավարության նիստերն անցնում են «շըփ-թըփ» տարբերակով և, հատկապես վերջին շրջանում, ոտքի վրա ընդունվող որոշումներով, որոնք հիմնականում կա՛մ ներառված են լինում չզեկուցվող հարցերի փաթեթում, կամ զեկուցվում են «լղոզված»։ Քիչ չեն որոշումները, որոնք, շատ մեղմ ասած, տարօրինակ են և «մութ» շերտեր ունեն: Վերջերս էլ հայտնի դարձավ, որ կառավարությունը հերթական անգամ 500 միլիոն դրամ է հատկացրել Սյունիքի մարզի զարգացման և ներդրումների հիմնադրամին։

Նշենք, որ գումարի հատկացման հիմնավորման հատվածում նշվում է, որ հատկացումն իրականացվում է Սյունիքի մարզում հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով։ Սա հենց այն նույն հիմնադրամն է, որին 2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ հատկացվել էր ևս 1 մլդ 100 մլն դրամ։ Նշենք, որ սոցցանցերում ակտիվ քննարկվում է հարցը, թե ինչո՞ւ կառավարությունն այդ հատկացումը չի իրականացնում մարզպետարանի միջոցով։ Ի դեպ, նիստի ժամանակ ֆինանսների նախարարը նույնպես կառավարության հիշյալ հատկացումն այդ հիմնադրամին փաստացի անարդյունավետ ու կասկածելի է համարել։

Այստեղ կարևոր է նաև փաստել, որ նույնիսկ հայտնի չէ, թե ովքեր են օգտվելու այս հիմնադրամին տրամադրված հատկացումներից։ Հավելենք, որ կառավարության քննարկմանն է ներկայացվել ևս մի «մութ» նախաձեռնություն՝ մեկ անձից գնման «տեսքով»։ Խոսքը վերաբերում է Սյունիքում միլիոնավոր դրամների ասֆալտապատման աշխատանքների իրականացմանը։ Մեկ անձից գնման մեթոդն, ինչպես երևում է, այս կառավարության հիմնական գործելաոճն է դարձել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»
website by Sargssyan