Խաղաղության օրակարգի և իշխանության ապագայի մասին․ «Փաստ»

Հայաստանում 2018 թվականի իշխանափոխությունից հետո իշխանությունը չի սպասարկել խաղաղության օրակարգ, ավելին, տուրք է տվել ռազմական հռետորաբանությանն ու ռազմական անգերազանցելի առաջնորդի քարոզին։ 2020 թվականին ադրբեջանական կողմից ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով հայկական տավուշյան դիրքերից մեկին մոտենալու անհասկանալի միջադեպը մեր կողմից մեկնաբանվել է որպես հաղթական ռազմական գործողություն, մասնակիցներին շնորհվել են հերոսի կոչում ու «Մարտական խաչ» տասնյակ շքանշաններ, համացանցը ողողվել է «գերագույնը», «չշշկռեք» և տարաբնույթ այլ հեշթեգերով։

Ավելին, ՀՀ իշխանությունները տարբեր կոլաժներով պատկերվում էին վոյինի կերպարով՝ գրեթե մանկամիտ մեկնաբանություններով և քարոզչական տրյուկներով։ Այսինքն, Հայաստանի իշխանությունը կերտում էր նորահայտ անհաղթ հերոսի կերպար՝ սպասարկելով ռազմատենչ օրակարգ։ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում ևս հայկական կողմը խաղաղության օրակարգ չի սպասարկել։ Հայաստանը կռվել է՝ լավ, վատ, ուժեղ, թե թույլ, մինչև վերջ փորձել է իր իրավունքները պաշտպանել զենքի ուժով։

Զիջելու խաղաքարտեր ունենալով՝ Հայաստանը ո՛չ մինչև պատերազմը, ո՛չ դրա, համենայն դեպս, առաջին հատվածը չի փորձել կանխել կամ դադարեցնել պատերազմը, ավելին՝ «Արցախը Հայաստան է և վերջ» վանկարկումով սահմանափակել է դիվանագիտական սակարկումների չափաբաժինը։ Այսինքն՝ կրկին խաղաղության օրակարգ չի սպասարկել։ Նաև՝ ձախողել է նախորդ բոլոր օրակարգերը։ Հետպատերազմյան շրջանում հայկական իշխանությունն իր ամբողջ կենսագործունեությունը կառուցել է խաղաղության քարոզով։ Շատ լավ։ Թե ինչպես պետք է պատերազմը տանուլ տված կողմը խաղաղության օրակարգ պարտադրեր՝ դեռ միգուցե ինձանից խելոք մարդիկ կքննարկեն, սակայն մարդիկ ձևակերպեցին իրենց օրակարգը, այն իրագործելու մանդատ ստացան հունիսյան ընտրություններին, բայց կրկին Հայաստանը նետվեց տարածքային կորուստների ու մինի պատերազմական շրջապտույտների մեջ։

Ընդ որում, նոյեմբերի 10-ի հայտարարագրից հետո Հայաստանը մշտապես շարունակեց գտնվել այդ իրավիճակում։ Այսինքն, խաղաղության օրակարգը որևէ պտուղ չտվեց։ Պատճառը, կարծում եմ, մեկն է։ Հայաստանը որդեգրեց մղձավանջային պատերազմը մոռանալու, տարաբնույթ զիջումների գնով դրա շարունակությունը կանխելու քաղաքականություն։ Դա էլ ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, եթե այդ ամենին զուգահեռ երկիրը դրվեր պատերազմական ռելսերի վրա։ Երկրի պատասխանատուները այդպես էլ չգիտակցեցին, որ պատերազմը չի ավարտվել, որևէ կերպ չսահմանափակվեցին պարգևավճարների և աշխատավարձերի ավելացման, տարատեսակ գնումների միջոցով վերնախավի բարեկեցության բարձրացման ջանքերը, բացարձակապես աչքաթող արվեցին առաջնագծի կահավորման, բանակի վերակազմավորման, եղած սուղ կամ առատ միջոցներով պաշտպանական գծերը ամրացնելու հարցերը։ Տպավորություն էր, որ իշխանությունները պատերազմից հետո պարզապես ծալել են այդ էջը, և երկիրը շատ արագ վերադարձավ անհասկանալի, ոչ պատերազմական ընթացքի՝ «պրեմիաներ», խորհրդարանական ապուշ գզվռտոցներ, պողպատե մանդատ, նախկիններ, թալան ու հազար ու մի զրթուզիբիլ։

Գերիների թեման ընդհանրապես վերացավ հանրային դիսկուրսից, պատերազմը և դրա խայտառակ ընթացքը շատ արագ դուրս մղվեցին, ասես այդ պատերազմը ինչ-որ հեռու տեղ՝ Ուկրաինայում էր եղել։ Հայ ժողովրդի ճնշող մեծամասնության համար պատերազմը սկսվեց և ավարտվեց «Ֆեյսբուքում»։ Ինչևէ, այս օրերի արցախյան դեպքերը ցույց տվեցին, որ իշխանության կողմից իբր սպասարկվող խաղաղության օրակարգը ևս սպառված է։ Թեև ընդհանրապես անտրամաբանական է հաջորդաբար երկու՝ պատերազմական և խաղաղության հակադիր օրակարգեր սպասարկող իշխանության գոյությունն ընդհանրապես, բայց ինձ համար դեռևս անհասկանալի է՝ այդ ի՞նչ երրորդ օրակարգ պետք է ընտրի իշխանությունը՝ իր գոյության լեգիտիմությունը գնելու համար...

Գուցե ևս մեկ ընտրություն անեք և առավել մեծ թվով ձայներ ստանաք, ես վաղուց հանրույթի քաղաքական նախասիրությունների վրա չեմ զարմանում, բայց գոնե պետության ընթացքից բան հասկացող ու դեռ ձեր ձեռքը չխելագարված մի 10-20 հոգուն բացատրեք՝ էս ո՞ւր եք տանում էս պետության նավը։ Միայն մի օրակարգ դեռ չեք փորձարկել։ Ստեղծել Արարատյան փոքրիկ հանրապետություն՝ մի 12 - 13 հազար քառակուսի կիլոմետր տարածքով՝ առանց ավելորդ գլխացավանք տարածքների, առանց քաղաքական դիմադրության։ Կասկադի կաֆեները՝ կան, «պրեմիաներն» ու աշխատավարձերը՝ ևս, օդանավակայանը՝ առավել ևս...

ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան
website by Sargssyan