Ադրբեջանցիները Փառուխում քանդում են հայկական գերեզմանները․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանական լրատվականներում երեկ լուսանկարներ եւ տեսանյութեր էին շրջանառվում՝ իբրեւ թե թշնամու զինված ուժերը Փառուխ գյուղի հարակից տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս մարդկային մնացորդներ են հայտնաբերել։ Եվ դա ներկայացնում էին իբր, այսպես կոչված, «Խոջալուի զոհերի» եւ «մասսայական թաղումների» ապացույցներ։ Նույնիսկ հասցրել են մտացածին քրեական գործ հարուցել։

Փառուխ գյուղի նախկին բնակիչների հետ զրույցում տեղեկացանք, որ ադրբեջանցիների ներխուժած տարածքում՝ գյուղի հարակից բլուրներից մեկում է գտնվում գյուղի հին գերեզմանոցը, որտեղ թաղված են իրենց նախնիները։ Փառուխեցիները կարծում են, որ հենց այդ գերեզմաններն է թշնամին քանդում ու աճյունների ոսկորները հանում։

Փաստորեն, թշնամին հերթական ստոր ու անմարդկային քայլին է դիմում՝ ոչ միայն անարգելով հայերի գերեզմանները, այլեւ մահացածների ոսկորներն օգտագործելով իրենց կեղծ թեզերն առաջ տանելու համար։ Դեռ ավելին՝ թշնամին հայերի ոսկորների հիման վրա քրեական գործ է հարուցում՝ մտացածին մեղադրանքներ ուղղելով մեր դեմ, իսկ հայկական կողմում քար-լռություն է այս թեմայի հետ կապված»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան
website by Sargssyan