20 տարվա ընթացքում Հայաստանի ցորենի ինքնաբավության մակարդակը նվազել է 2-2,5 անգամ. ինչպե՞ս լուծել խնդիրը

Հայաստանում հացահատիկի գնի վրա ազդող հիմնական գործոնը ներմուծող երկրներում գներն են։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար, փորձագետ Գառնիկ Պետրոսյանը։

«Եթե Ռուսաստանում (Հայաստանում հացահատիկի հիմնական մատակարար երկրում) գները բարձրանան, բնականաբար, այստեղ էլ կբարձրանան։

Մենք չենք կարող ազդել մեր ներկայիս արտադրության ծավալների վրա, քանի որ հացահատիկի մեր պահանջարկը բավարարում ենք միայն 22-23 տոկոսով։ Սա նշանակում է, որ մենք 80 տոկոսով կախված ենք դրսից մատակարարումներից»,- հավելեց փորձագետը։

Ուստի արտաքին շուկաներում տեղի ունեցող փոփոխություններն անմիջական ազդեցություն կունենան Հայաստանում հացի արտադրության ոլորտի վրա։ Հացի գնի խնդիրն այս պահին ներքին արտադրողից կախված չէ, այն ամբողջությամբ կապված է դրսի իրավիճակի հետ։

Պետրոսյանը հիշեցրեց, որ Հայաստանի վարելահողերի մոտ 50 տոկոսը չի մշակվում։ Սա խոսում է այն մասին, որ երկիրը հսկայական չօգտագործված պաշարներ ունի հացահատիկի արտադրությունը մեծացնելու համար:

«Սեփական արտադրության շնորհիվ մենք կարող ենք զգալիորեն ավելացնել հացահատիկի բերքի ծավալը եւ ռազմավարական նշանակություն ունեցող այս ապրանքի ինքնաբավության մակարդակը»,- ​​ընդգծեց նախկին փոխնախարարը։

Ավելի վաղ NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ցորենի ինքնաբավության մակարդակը 2021թ․ կազմել է մոտ 26,4 տոկոս։

Համեմատության համար Պետրոսյանը ներկայացրեց 2000-ականների թվերը, երբ այդ թիվը կազմում էր 40-45 տոկոս։

«Սա նշանակում է, որ այդ ժամանակ մենք մեծացրել ենք մեր անկախությունն այս ոլորտում»,- ասաց նա։

Հայաստանի գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ 2017թ․ ցորենի ինքնաբավության մակարդակը մոտեցել է 63 տոկոսի՝ չհաշված Արցախից ցորենի ներկրումը։

«Եթե մենք մեծացնենք արտադրության ծավալը, մենք կարող ենք դառնալ լիովին անկախ՝ բավարարելով ներքին պահանջարկը։

Հատկապես Հայաստանի բարձրադիր լեռնային շրջաններում ցորենի աճեցումն այլընտրանք չունի, քանի որ այդ վայրերում պտղատու, խաղողի, բոստանային կուլտուրաների արտադրություն չկա։ Այնտեղ հիմնականում աճեցվում են հացահատիկային եւ կերային կուլտուրաներ»,- ասաց Գառնիկ Պետրոսյանը։

Ցորենի արտադրության ծավալները մեծացնելու համար անհրաժեշտ է լուծել բազմաթիվ մարտահրավերներ՝ հաշվի առնելով, որ այս ոլորտում շահութաբերության մակարդակը շատ ցածր է։

«Ծախսերն ավելացել են, արտադրության ինքնարժեքը մնում է բարձր, իսկ եկամտաբերությունը՝ ցածր: Սա ազդում է մեր արտադրանքի մրցունակության վրա եւ կանխում է արտադրության ծավալների ավելացումը»,- նշեց փորձագետը։

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ 2021թ․ հացահատիկային կուլտուրաների համախառն բերքը կազմել է մոտ 144 055 տոննա (ցորեն, գարի, եգիպտացորեն), որից շուրջ 96 262՝ ցորեն (աշնանացան ցորեն՝ 94 241 տոննա, գարնանացան՝ 2020,5  տոննա):

Խնդիրները լուծելու համար Պետրոսյանն առաջարկում է հողն ամբողջությամբ պարարտացնել (այդ թվում՝ ազոտական ​​եւ ֆոսֆորային պարարտանյութեր), իրականացնել ցանքաշրջանառություն, կազմակերպել ոռոգում, օգտագործել բարձրորակ սերմացու, ձեռք բերել ժամանակակից կոմբայներներ (30-40 տարվա հին կոմբայներների օգտագործման պատճառով բերքի կորուստը հասնում է 30-40 տոկոսի)։

«Այս բոլոր խնդիրները պետք է լուծվեն, որպեսզի մենք ստանանք ոչ թե 22 ցենտներ բերք (1 հա մշակովի հողից - խմբ.), այլ 62 ցենտներ եւ ավելի, ինչպես Եվրոպայում։ Նման փոփոխությունները կհանգեցնեն արտադրության եկամտաբերության բարձրացման»,- եզրափակեց գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։   

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»
website by Sargssyan