Քոչարյանը գոհ է եղել հանրահավաքից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ազգային ժողովի «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախօրեին Ազատության հրապարակում հրավիրել էին հանրահավաք՝ հանուն Հայաստանի և Արցախի պաշտպանության: Բավականին սուր ելույթներից հետո ընդունվեց նաև հայտարարություն, որով փաստացի հաստատագրվեցին այն կարմիր գծերը, որոնք տրորելը, այսինքն՝ հանրահավաքի կողմից ներկայացված սկզբունքների չիրագործումը «անխուսափելիորեն կհանգեցնի համաժողովրդական լեգիտիմ հակազդեցության բոլոր հնարավոր միջոցներով և եղանակներով»։No description available.

Ի դեպ, մեկ ժամով Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված ակցիան, երբ փակվեցին հարակից բոլոր փողոցները, իսկ հրապարակում դրվեց Արցախի դրոշը, փորձագիտական շրջանակների գնահատմամբ, նաև խորհրդանշական էր: Մասնավորաբար, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, թե հենց այստեղից 2018 թ. սկսվեց «Արցախի դրոշի իջեցման գործընթացը»: «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը ստացած վնասվածքի պատճառով չէր կարողացել ֆիզիկապես ներկա գտնվել հանրահավաքին, թիմակիցների հետ հեռախոսազրույցների ժամանակ իր գոհունակությունն է հայտնել թե՛ հանրահավաքի կազմակերպչական աշխատանքների, թե՛ ելույթների ու, ընդհանրապես, բովանդակային առումով, թե՛ նաև մասնակիցների բավական պատկառելի թվաքանակի տեսանկյունից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան
website by Sargssyan