ԵԿՄ-ն՝ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, մեկ շաբաթ է Սյունիքում է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ Հայաստան ժամանած բրիտանացի պատգամավորները ՔՊ-ական պատգամավորների հետ անցած շաբաթ-կիրակի խորհրդավոր այց են կատարել Գորիս, բայց չեն հանդիպել Գորիսի համայնքային ղեկավարության հետ։

Պարզեցինք, որ նրանք Գորիսի հատուկ կորպուսի հրամանատար Արտակ Բուդաղյանի ուղեկցությամբ այցելել են Տեղ համայնքի սահմանային դիրքեր, հանդիպել Արցախից տեղահանված եւ Տեղում ապաստանած փախստականների հետ։ Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը մեզ ասաց, թե տեղյակ չի եղել, որ բրիտանացիներ են ժամանելու, պատահաբար է տեսել նրանց՝ սահմանային հատվածում։ Ապա հավելեց՝ լսել է, որ անգլիացիներն այցելել են դիրքեր։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միայն ընդդիմադիրներին է արգելում այցելել դիրքեր։

Ի դեպ, արդեն մեկ շաբաթ է, ինչ Երկրապահը՝ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, Սյունիքում է՝ ԵԿՄ-ի վերակազմակերպում է գնում, նաեւ վաշտ են ձեւավորում տեղի երկրապահներից։ ՊՆ-ին են դիմել, որ Երկապահին չկանչեն եռամսյա զորահավաքին, թույլ տան, որ իրենք ինքնակազմակերպվեն»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներ Հանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
website by Sargssyan