Անկում գրեթե բոլոր ոլորտներում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, որ Հայաստանի տնտեսությունը բավականին ծանր վիճակում է գտնվում, պարբերաբար նշում են և՛ ՀՀ փորձագիտական հանրույթը, և՛ միջազգային բավականին հեղինակավոր մի շարք կառույցներ։ Փաստն այն է, որ հետքովիդյան և հետպատերազմյան շոկից ՀՀ տնտեսությունը չի կարողանում ուշքի գալ, իսկ իշխանությունները ոչ մի կոնկրետ քայլ չեն ձեռնարկում ստեղծված իրավիճակում համապատասխան լուծումներ և կարգավորումներ գտնելու համար:

Այս վիճակին գումարվում է ռուս-ուկրաինական հակամարտությունը, որը, տնտեսագետների համոզմամբ, բավականին լուրջ ազդեցություն է թողնելու ՀՀ տնտեսության վրա։ Մասնագետները նշում են, որ, ցավոք, ՀՀ տնտեսության հետ կապված ոչ հուսադրող կանխատեսումների ալիքը շարունակական բնույթ է կրելու՝ իր բոլոր ծանր հետևանքներով։ Մասնավորաբար, նրանք 2022-ին տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում բացասական ցուցանիշներ են կանխատեսում և նշում, որ դրական միտումներ հնարավոր են միայն գյուղատնտեսության ոլորտում, այն էլ՝ կապված եղանակային առումով բարենպաստ տարվա, ինչպես նաև գյուղական բնակավայրերից ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողների ցածր թվի հետ։

Մեզ հետ զրույցում տնտեսագետներից մեկը նշում էր, որ էական անկում կլինի հանքարդյունաբերության ոլորտում, հատկապես «Թեղուտ» ՓԲԸ-ի՝ աշխատանքների դադարեցման պատճառով, և ոչ միայն։ Ի դեպ, չի բացառվում, որ որոշ առումներով դրական ցուցանիշներ արձանագրվեն նաև զբոսաշրջության ոլորտում։ Մեր ունեցած տեղեկություններով, գործող իշխանությունների ամբողջ հույսը միայն այս երկու ոլորտներն են՝ գյուղատնտեսություն և զբոսաշրջություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
website by Sargssyan