«Առաջնայինը ոչ այնքան սոցիալականն է, որքան անվտանգայինը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Բնականաբար, այս օրերին հանրային տարբեր տիրույթներում շատ է քննարկվում Արցախում ու Արցախի շուրջ տիրող իրավիճակը, ինչպես նաև ԱՀ-ում առկա տրամադրությունները, որի վերաբերյալ տարաբնույթ կարծիքներ են հնչում։

«Փաստ» թերթը թեմայի հետ կապված զրուցել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ, որն այս օրերին գտնվում էր Արցախում։ Պատգամավորի փոխանցմամբ, Արցախում իրավիճակը շարունակում է մնալ լարված: «Խնդիրը ոչ միայն այն է, որ ադրբեջանական կողմը Փառուխում կամ Քարագլխի հատվածում ամենօրյա ակտիվ գործողությունների է դիմում, այլև այն, որ այդ հատվածում նրանց մնալն արդեն իսկ բավական ծանր իրավիճակ է ստեղծում Արցախի համար, քանի որ դա, ինչպես հայտնի է, կենսական նշանակության ուղղություն է, իսկ ադրբեջանական կողմի նպատակը հենց Արցախը սնուցող կարևոր ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողության ապահովումն է։

Միանշանակ է, որ արցախցիները ՀՀ-ից առաջին հերթին ակնկալում են անվտանգային երաշխիքներ, և անվտանգության ապահովմանն ուղղված ջանքեր, որոնք առաջին հերթին պետք է առարկայական արտացոլում ստանան հենց Արցախում, ինչն, ըստ էության, ներկայումս տեսանալի չէ։ Ինչ վերաբերում է սոցիալ-տնտեսական իրավիճակին, ապա ՀՀ-ն պատերազմից հետո որոշակի ծրագրեր իրականացրել է, բայց այսօր առաջնայինը ոչ այնքան սոցիալականն է, որքան անվտանգայինը»։

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը ևս կարծում է, որ առաջնայինը անվտանգային հարցերն են: «Մենք մինչև հիմա կարծում ենք, որ, չնայած խաղաղապահ ուժերի առկայությանը, Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է, հայկական բանակն է, որը կարող է շատ օգտակար ձևով համագործակցել ռուս խաղաղապահների հետ: Արցախում ամենաանհանգստացնող խնդիրն անվտանգային հարցերն են: Մեր բոլորիս ակնկալիքն է հասնել մի կետի, ըստ որի, որևէ արցախցի չի մտածի, թե ՀՀ-ն այլևս իր անվտանգության երաշխավորը չէ», - «Փաստի» հետ զրույցում ասաց Հակոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար
website by Sargssyan